Հա

Քաղաքական

15/10/2019 - 10:30

«Շուտով կը մեկարնկի Բուշեհրի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի բեթոնապատման աշխատանքները». Քամալւանդի

Բուշեհրի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի բեթոնապատման աշխատանքները կը մեկնարկեն այս տարւայ նոյեմբերին:

«alikonline.ir» - Բուշեհրի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի բեթոնապատման աշխատանքները կը մեկնարկեն այս տարւայ նոյեմբերին: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան խօսնակ Բեհրուզ Քամալւանդին:

Քամալւանդին տեղեկացրել է, որ Բուշեհրի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շինարարական աշխատանքներն ընթանում են նախօրօք ներկայացւած գրաֆիկի համաձայն, եւ շուտով ԶԼՄ-ները եւ ժողովրդը կը տեղեկացւեն ատոմակայանի կառուցման վերջին զարգացումների մասին:

Յիշեցնենք, որ Իրանն ու Ռուսաստանը Բուշեհրի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կառուցապատման մասին համապատասխան պայմանագիրը ստորագրել են 2014 թւականի նոյեմբերին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։