Հա

Քաղաքական

15/10/2019 - 15:40

«ԱՄՆ-ը հակամարդկային յանցագործութիւն է գործել Իրանի ժողովրդի դէմ». Հանրապետութեան նախագահը

Իրանի ժողովրդի դէմ տնտեսական ահաբեկչութիւն իրականացնելով, ԱՄՆ կառավարութիւնն հակամարդկային յանցագործութեան հեղինակ է դարձել:

«alikonline.ir» - Իրանի ժողովրդի դէմ տնտեսական ահաբեկչութիւն իրականացնելով, ԱՄՆ կառավարութիւնն հակամարդկային յանցագործութեան հեղինակ է դարձել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Թեհրանում մեկնարկած Առողջապահութեան միջազգային կազմակերպութեան Արեւելեան Միջերկրականի շրջանի առողջապահութեան նախարարների համաժողովի բացման արարողութեան ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին: 

Իր ելոյթում, անդրադառնալով Իրանի դէմ ԱՄՆ սահմանած անօրինական պատժամիջոցներին նախագահն ասել է. «ԱՄՆ-ն առանց որեւէ պատճառի, եւ միայն Միացեալ Նահանգների ծայրայեղականների, սիոնիստական ռեժիմի եւ Սաուդական Արաբիայի գործադրած ճնշումների պատճառով դուրս եկաւ Միջուկային համապարփակ համաձայնագրից:

Գործարքից դուրս գալն ամօթ է որեւէ երկրի համար, բայց այդ ամօթն աւելի է շեշտաւորւում, երբ գործարքը հաստատւած է լինում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից: Այս խարանն առաւլ ընդգծւում է, երբ պատժամիջոցների ցուցակում ներառւած են լինում սնունդը եւ դեղամիջոցները»:

Նշելով, որ ԱՄՆ-ն անկասկած հակամարդկային յանցագործութեան հեղինակ է դարձել, դոկտ. Ռոհանին ասել է, որ դա միանշանակօրէն տնտեսական ահաբեկչութիւն է. «83 միլիոն իրանցիներ չեն մոռանալու ԱՄՆ-ի այս յանցագործութիւնը, եւ Միացեալ Նահանգներն այս պայքարի պարտւած կողմն է լինելու»,- ընդգծել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։