Հա

Քաղաքական

16/10/2019 - 12:10

«Երկրի ճակատագիրը եւ ապագան պայմանաւորւած է ընտրութիւնների արդիւնքներից». Հանրապետութեան նախագահ

«Երկրի ճակատագիրն պայմանաւորւած է յառաջիկայ ընտրութիւննրով»,- այս մասին այսօր հոկտեմբերի 16-ի առաւօտեան Թեհրանի պետական համալսարանի տարեմուտի բացման արարողութեան ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Երկրի ճակատագիրն պայմանաւորւած է յառաջիկայ ընտրութիւննրով»,- այս մասին այսօր հոկտեմբերի 16-ի առաւօտեան Թեհրանի պետական համալսարանի տարեմուտի բացման արարողութեան ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ Նախագահ Ռոհանիի՝ բոլոր թերութիւններով հանդերձ քւէարկութիւններն ու ընտրութիւնների իրականացումը շարունակում է մնալ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան խթանման, հասարակութեան մէջ բարեփոխումների իրականացման լաւագոյն միջոցը:

Նախագահ Ռոհանին անդրադառնալով այս տարւայ ընթացքում կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին նկատել է, որ պատմութեան մէջ համալսարանականները որոշիչ դերակատարութիւն են ունեցել ընտրութիւններում, նրա խօսքով՝ համալսարանականները եւ համալսարանների մթոլորտը հասարակութեան ջերմութեան հաղորդման բաղադրիչներից են:

Դոկտ. Ռոհանին վստահեցրել է ժողովրդական քւէարկութիւնների անցկացման կարեւորութեան մասին, այն համարելով լաւագոյն միջոցը՝ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան, իդեալների եւ սկզբունքների յաղթահարման համար:

Հանրապետութեան նախագահը համոզւած է, նշւածներից բացի, ժողովրդական բարձր աջակցութիւն ապահովող ընտրութիւնների անցկացումը նաեւ լաւագոյն միջոցն է ամենաբարդ մարտահրաւէրների դիմակայմանը:

Նա համալսարանականներին եւ հասարակութեանը կոչ է արել պատրաստւել ընտրութիւններին:

Երկրի նախագահը ընտրութիւնների արդիւնքում ցանկացել է՝ ամենախելացիի, ամենարժանաւորի նաեւ ծայրայեղականութիւնից հեռու թեկնածուների յաղթանակը, նրա խօսքով՝ տարւայ ամենակարեւոր միջադէպը հէնց՝ խորհրդարանական ընտրութիւնների անցկացումն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։