Հա

Քաղաքական

17/10/2019 - 12:00

Գեներալ Հաթամին մասնակցել է իրանական «Եասին» ինքնաթիռի շնորհանդէսին

Իրանի զինեալ ուժերի Պաշտպանութեան նախարար գեներալ Ամիր Հաթամին այսօր առաւօտեան «Եասին» արդիական ուսումնական ջետ մակնիշի ինքնաթիռի շնորհանդէսին ընդգծել է. ««Եասին»-ը, ոչ միայն ունի գիտատեխնիկական-ռազմավարական նշանակութիւն եւ ազգային վեհութեան ու պարծանքի առիթ, այլ խորհրդանշում է պատժամիջոցների անազդեցիկ լինելը եւ յստակ պատգամ է փոխանցում մեծապետական համակարգին»:

«alikonline.ir» - Իրանի զինեալ ուժերի Պաշտպանութեան նախարար գեներալ Ամիր Հաթամին այսօր առաւօտեան «Եասին» արդիական ուսումնական ջետ մակնիշի ինքնաթիռի շնորհանդէսին ընդգծել է. ««Եասին»-ը, ոչ միայն ունի գիտատեխնիկական-ռազմավարական նշանակութիւն եւ ազգային վեհութեան ու պարծանքի առիթ, այլ խորհրդանշում է պատժամիջոցների անազդեցիկ լինելը եւ յստակ պատգամ է փոխանցում մեծապետական համակարգին»: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Գեներալ Հաթամին կրեւորութեամբ է անդրադարձել տեղայնական ուժերով եւ մասնագէտների ջանքերով նման ինքնաթիռ արտադրելու անհրաժեշտութեանը, այս տարւայ ընթացքում, որի կարգախօսն է «Արդիւնաբերութեան զարգացում»:

Նա յայտարարել է. «Իրանը այն հազւադէպ երկրներից է, որը համակողմանի պատժամիջոցներով հանդերձ եւ իր երիտասարդ ու փորձառու մասնագէտների գիտական կարողութիւնների շնուհիւ, անհրաժեշտ գիտական ենթակառուցւածքները ստեղծելով եւ իր զիանեալ բոլոր ուժերի հնարաւորութիւններով, նաեւ գիտահենք ընկերութիւնների եւ մասնաւոր բաժնի աջակցութեամբ յաջողել է արտադրել ուսուցողական ջետ ինքնաթիռ»:

Նա ընդգծել է. «Յիշեալ ինքնաթիռի արտադրութիւնը կարեւոր դեր է խաղալու զբաղւածութեան, միլիոնաւոր դոլարներ խնայելու, արդիւնաբերութեան զարգացման, օտարներին կապւածութիւնը չէզոքացնելու եւ ազգային հզօրութեան առումով»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։