Հա

Քաղաքական

20/10/2019 - 12:30

Արբայինի սգոյ քայլերթի առիթով Նախագահը երախտագիտութեան նամակ է յղել Իրաքի նախագահին եւ վարչապետին

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին եւ վարչապետ Ադէլ Աբդելմահդիին նամակ է յղել, որտեղ իր երախտագիտութիւնն է յայտնել այդ երկրի ժողովրդին եւ իշխանութիւններին՝ արբայինի սգոյ ծիսակարգի անցկացման շրջանակում իրենց ցուցաբերած հիւրընկալութեան եւ ուխտաւորների անվտանգութեան ապահովման նպատակով իրականացրած ջանքերի համար:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին եւ վարչապետ Ադէլ Աբդելմահդիին նամակ է յղել, որտեղ իր երախտագիտութիւնն է յայտնել այդ երկրի ժողովրդին եւ իշխանութիւններին՝ արբայինի սգոյ ծիսակարգի անցկացման շրջանակում իրենց ցուցաբերած հիւրընկալութեան եւ ուխտաւորների անվտանգութեան ապահովման նպատակով իրականացրած ջանքերի համար. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նախագահ Ռոհանիի համոզմամբ՝ արբայինի ժողովրդական շքեղ քայլերթը մէկ անգամ եւս փաստեց, որ այն ոչ միայն օրացոյցում նշւած ինչ-որ միջոցառում է, այլ մարդկային պատմութեան հրաշք, եւ ամենահզօր միջոցը Էմամ Հոսէյնի մշակոյթի եւ աշուրայի ընդվզման վկայութիւնները ներկայացնելու համար:

Նախագահ Ռոհանիի խօսքով, արբայինի ժողովրդական հաւաքները, որոնց ծաւալն, ի դէպ, ամէն տարի աւելանում է, վկայում է ամենատարբեր ոլորտների, երկու գաղափարակից դաշնակից երկրների ժողովուրդների միասնականութեան բարձր մակարդակի, մասնաւորապէս՝ բռնութեան, խտրականութեան եւ ագրեսիայի դէմ պայքարի շուրջ դաշինքի ձեւաւորման հարցերում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։