Հա

Քաղաքական

21/10/2019 - 12:30

«FATF-ի որոշումն ամբողջովին քաղաքական է». Զարիֆ

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) որոշումն ամբողջովին քաղաքական եւ անընդունելի է համարում:

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) որոշումն ամբողջովին քաղաքական եւ անընդունելի է համարում: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ յայւելելով, որ Իրանը հետապնդում է փողերի լւացման դէմ պայքարը որպէս անհրաժեշտութիւն եւ նպատակ իր ներքին օրէնսդրութեան մէջ. Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: 

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը հետապնդում է փողերի լւացման դէմ պայքարը, որպէս իր ներքին օրէնսդրութեան անհրաժեշտութիւն եւ նպատակ: FATF-ի որոշումը ամբողջովին քաղաքական է, մենք կտրականապէս համաձայն չենք դրա հետ, սկայն, յանուն մեր ազգային շահերի, ձեռնարկել ենք անհրաժեշտ բոլոր քայլերը ահաբեկչութեան ֆինանսաւորման եւ փողերի լւացման դէմ պայքարի համար»,- յայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Նշենք, որ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը չորս ամսեայ ժամկէտ է սահմանել Իրանի համար, ահաբեկչութեան ֆինանսաւորման եւ փողերի լւացման դէմ պայքարի նպատակով կառոյցի անհրաժեշտ փաստաթղթերը հաստատելու համար: Սա Իրանին տրւած վերջին ժամկէտն է: 

Փաստաթղթերը չընդունելու դէպքում Իրանը կը ներառւի կառոյցի սեւ ցուցակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։