Հա

Քաղաքական

21/10/2019 - 12:50

«Իրանը պատրաստ է իր ստանձնած պարտաւորութիւնների կրճատման չորրորդ փուլի համար». ԱԳՆ խօսնակ

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչն այսօր` հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յոյս է յայտնել, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի դրոյթները կը գործնականացւեն:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչն այսօր` հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յոյս է յայտնել, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի դրոյթները կը գործնականացւեն. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հակառակ դէպքում, ըստ նրա՝ Իրանը պատարաստ է Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման որշման չորրորդ փուլի գործարկմանը: Նա նշել է, որ այդ ուղղութեամբ Իրանի կողմից համապատասխան միջոցներ են ձեռնարկւել:

ԱԳ նախարարութեան մամլոյ խօսնակն անդրադառնալով Չինաստանի կողմից յատուկ յանձնակատարի Իրան այցին տեղեկացրել է, որ նա Իրան կը ժամանաի վաղը:

Մուսաւին անդրադառնալով Իրանի՝ Պարսից ծոցում «յոյս»-ի կոալիցիայի ձեւաւորման ջանքերին յոյս է յայտնել, որ նախագիծը կընդառաջւի տարբեր երկրների կողմից, նրա խօսքով՝ իրանական լցանաւերի դէմ յարձակման մասին զեկոյցն Իրանն արդէն ներկայացրել է ՄԱԿ-ի ԱԽ-ին:

Սէյէդ Աբբաս Մուսաւին անդրադարձել է նաեւ Սիրիայի հիւսիս-արեւելեան շրջաններում ծաւալւող իրադարձութիւններին: Ըստ նրա՝ Թուրքիան պէտք է յարգի Սիրիայի տարծքային ամբողջականութիւնը: ԱԳՆ մամլոյ խօսնակը նշել է, որ այդ հիմնախնդրի լուծման նպատակով, արդէն գոյութիւն ունեն ամենատարբեր համաձայնագրեր, միայն թէ անհրաժեշտ է դրանք գործնականացնել:

Մուսաւին շեշտել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականութիւնը պէտք է յարգեն տարածաշրջանի բոլոր երկրներն՝ ընդգծելով տարաձայնութիւնների ու կոնֆլիկտների խաղաղ ճանապարհով լուծելու համընդհանուր մեթոդների օգտագործման ջանքերի անհրաժեշտութեան մասին:

«Իրանը պատրաստ է միջնորդական առաքելութիւն ստանձնել կողմերի միջեւ հակամարտութիւնների կարգաւորման գործընթացում»,- յստակցրել է Մուսաւին, պարզանաբելով այդ ուղղութեամբ ԱԳ նախարարի իրականացրած ջանքերը:

Մուսաւին ողջունել է, Իրանի եւ ԱՄԷ-ի միջեւ էսկալացիայի նւազեցմանն ուղղւած գործողութիւնները եւ նկատել, որ կողմերի միջեւ լարւածութիւնն արդէն կորցրել է իր թափը:

Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը անդրադառնալով Իրանի կողմից Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների նւազեցման գործողութիւններին յստակեցրել է, որ Իրանը ստանձնած պարտաւորութիւնների կրճատման յաջորդ փուլի մանրամասնութիւններն արդէն ներկայացրել է ՄԱԿ-ին, եւ այն կը գործնականացնի միւս կողմի գործողութիւններում դրական տեղաշարժ չնկատելու դէպքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։