Հա

Քաղաքական

23/10/2019 - 14:20

«Թոյլ չենք տայ, որ փողերի լւացման մեղադրանք ներկայացւի մեր բանկային համակարգին». Հանրապետութեան նախագահ

Իրանը հպարտ է, որ պայքարում է ահաբեկչութեան եւ կոռուպցիայի դէմ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կառավարութեան հերթական նիստի ժամանակ յայատարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Իրանը հպարտ է, որ պայքարում է ահաբեկչութեան եւ կոռուպցիայի դէմ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կառավարութեան հերթական նիստի ժամանակ յայատարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. փոխանցում է ԻՌՆԱ-ն: 

Իր ելոյթում, նախագահը յստակեցրել է, որ միջազգային կառոյցների եւ կոնւենցիաների շրջանակում անհրաժեշտ է հետապնդել երկրի շահերը, դիւարցնելով ֆինանսական փոխանցումները եւ բանկային յարաբերութիւնները: 

«Հպարտ ենք, որ պայքարում ենք ահաբեկչութեան եւ կոռուպցիայի դէմ: Չպէտք է թոյլ տանք, որ մեր բանկային համակարգին փողերի լւացման մեղադրանք ներկայացւի, դա հակասում է երկրի շահերին: Իհարկէ չեմ ցանկանում անդրադառնալ FATF-ի օրինագծին, որը, որոշակի զգայնութիւնների պատճառ է դառնում, բայց ինչո՞ւ են ոմանք արգելափակում կառավարութեան եւ խորհրդարանի կողմից ընդունւած 4 օրինագիծը (խօսքը փողերի լւացման եւ կոռուպցիայի դէմ պայքարի օրինագծերի մասին է-ԽՄԲ.), եւ խոչընդոտում են կառավարութեանն ու խորհրդարանին: 

Անհրաժեշտ է, որպէսզի բարելաւենք մեր յարաբերութիւններն աշխարհի հետ, որպէսզի կարողանանք արտահանել մեր արտադրած ապրանքները եւ նւաճենք այլ երկրների շուկաները»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։