Հա

Քաղաքական

24/10/2019 - 10:50

Արաղչին կը հանդիպի Ռիաբկովի հետ

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին եւ Ռուսաստանի գործերի ԱԳ նախարարի տեղակալ Սերգէյ Ռիաբկովը, այսօր՝ հոկտեմբերի 24-ին կը հանդիպեն Մոսկւայում:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին եւ Ռուսաստանի գործերի ԱԳ նախարարի տեղակալ Սերգէյ Ռիաբկովը, այսօր՝ հոկտեմբերի 24-ին կը հանդիպեն Մոսկւայում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հաղորդման համաձայն՝ նախատեսւում է, որ այցի շրջանակում Աբբաս Արաղչին կը հանդիպի նաեւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հետ: Քննարկումների առանցքում կը լինի Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրի հարցը:

Նշենք, որ նոյն համատեքստում, Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը Սէյէդ Աբբաս Մուսաւին յոյս է յայտնել, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի դրոյթները կը գործնականացւեն: Հակառակ դէպքում, ըստ նրա՝ Իրանը պատարաստ է Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման չորրորդ փուլի գործարկմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։