Հա

Քաղաքական

24/10/2019 - 11:20

«Թրամփը մեղսակից է պաղեստինցիների նկատմամբ սիոնիստների վերաբերմունքում». Զարիֆ

Թրամփի վարչակազմը սիոնիստական ռեժիմի ծաւալապաշտկան վարքագծի մեղսակիցն է, որը ցանակնում է թուլացնել Մերձաւոր Արեւելքի առանցքային խնդիրը՝ Պաղեստինի հիմնահարցը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Չմիաւորւած շարժման Պաղեստինի յանձնաժողովի նիստի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Թրամփի վարչակազմը սիոնիստական ռեժիմի ծաւալապաշտկան վարքագծի մեղսակիցն է, որը ցանակնում է թուլացնել Մերձաւոր Արեւելքի առանցքային խնդիրը՝ Պաղեստինի հիմնահարցը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Չմիաւորւած շարժման Պաղեստինի յանձնաժողովի նիստի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«ԱՄՆ-ի ծայրայեղական եւ միակողմանի քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ՝ միջազգային իրաւունքի անտեսումը եւ արհամարհումը, աւերիչ ազդեցութիւն են թողել Պաղեստինի ժողովրդի վրայ»,- ասել է Զարիֆը՝ յաւելելով. «ԱՄՆ վարչակազմի եւ սիոնիստական ռեժիմի կողմից մեր տարածաշրջանում հակամարտութիւնների բորբոքումը, եւ ոչ օրակարգային խնդիրների, այդ թւում՝ Իրանի խաղաղասիրական բնոյթի միջուկային ծրագրի առաջ քաշելու գլխաւոր նպատակը, Պաղեստինի ժողովրդի ողբերգութիւնը եւ ցաւերը քողարկելն ու տարածաշրջանին վնասելն է»:

Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այս ընթացքը կը շարունակւի այնքան ժամանակ, քանի դեռ գործնական քայլեր չեն ձեռնարկւել սիոնիստական ռեժիմի գործողութիւնները կանխելու համար:

«Ամենակարեւորն այն է, որ Չմիաւորւած շարժման անդամ երկրները պահպանեն եւ ամրապնդեն իրենց միացեալ ճակտը, եւ թոյլ չտան սիոնիստական ռեժիմին իրականացնելու պաղեստինեան հիմնահարցը չէզոքացնելու իր նպատակը»,- նշել է Զարիֆը:

Յարակից լուրեր

  • Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ. Ի՞նչ կը փոխւի տարածաշրջանում
    Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ. Ի՞նչ կը փոխւի տարածաշրջանում

    Նոյեմբերի 12-13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաւէրով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելելու է ԱՄՆ: Թրամփի հրաւէրի մասին յայտնի էր դարձել դեռեւս հոկտեմբերի սկզբին, սակայն Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ին սկսած «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութեան մեկնարկից յետոյ այս այցը հարցականի տակ էր, քանզի երկուստեք իրարամերժ յայտարարութիւններ էին հնչում. մի կողմից Թրամփը կոչ էր անում Էրդողանին յիմար չլինել, այլապէս կը ոչնչացնի Թուրքիայի տնտեսութիւնը, միւս կողմից էլ նշում էր, որ Էրդողանն իր ընկերն է եւ ոչ մի խնդիր չկայ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ:

  • «Մենք օգտագործում ենք Միջուկային գործարքի փոխհատուցման միջոցները». Զարիֆ
    «Մենք օգտագործում ենք Միջուկային գործարքի փոխհատուցման միջոցները». Զարիֆ

    Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը իր թւիթերեան էջում արձագանքել է Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման 4-րդ փուլի մասին Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների, եւ ԵՄ  արտաքին քաղաքականութեան ղեկավարի համատեղ յայտարարութեանը:

  • ԱՄՆ-ն սպառնում է Թուրքիայի դէմ պատժամիջոցներ սահմանել ռուսական S-400 համակարգերի գնման պատճառով
    ԱՄՆ-ն սպառնում է Թուրքիայի դէմ պատժամիջոցներ սահմանել ռուսական S-400 համակարգերի գնման պատճառով

    ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դէմ ռուսական S-400 հակահրթիռային համակարգերի գնման պատճառով:

  • «Չնայած առկայ լարւածութեանը՝ Թրամփը եւ Էրդողանը փորձելու են փոխզիջումների միջոցով պահպանել յարաբերութիւնների այս մակարդակը». թուրքագէտ
    «Չնայած առկայ լարւածութեանը՝ Թրամփը եւ Էրդողանը փորձելու են փոխզիջումների միջոցով պահպանել յարաբերութիւնների այս մակարդակը». թուրքագէտ

    Թուրքիա-ԱՄՆ յարաբերութիւնների այս ժամանակաշրջանը կարելի է բնորոշել լարւած, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յարաբերութիւնները լաւ են: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Սոնա Սուքիասեանը` անդրադառնալով նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կայանալիք Թրամփ-Էրդողան հանդիպմանը:

  • Ակնարկ. Էրտողանի Ուաշինկթըն այցելութիւնը միակամ զօրաշարժի հրաւէր
    Ակնարկ. Էրտողանի Ուաշինկթըն այցելութիւնը միակամ զօրաշարժի հրաւէր

    Միացեալ Նահանգներու նախագահ Տոնըլտ Թրամփ կը պատրաստուի չորեքշաբթի, 13 նոյեմբերին հիւրընկալելու Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը: Սա անուղղակի հրաւէր մըն է հայութեան` յաւելեալ զօրաշարժի ենթարկելու իր քաղաքական-քարոզչական կարողութիւնները, միացնելու Հայաստանի ու սփիւռքի ձեռքերը, Միացեալ Նահանգներու եւ աշխարհի աչքերուն դիմաց պարզելու համար Թուրքիոյ պետութեան անցեալի ու ներկայի ոճրային արարքները` Ցեղասպանութենէն մինչեւ ճակատագրակից ժողովուրդներու սպանդը, Կիպրոսն ու Սուրիա-Իրաքը, քիւրտերն ու եզիտիները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։