Հա

Քաղաքական

30/10/2019 - 08:50

Իրանը շեշտել է լիբանանեան բոլոր ազգութիւնների, կուսակցութիւնների եւ գործիչների միասնութեան անհրաժեշտութեան մասին

Իրանը շեշտել է լիբանանեան բոլոր ազգութիւնների, կուսակցութիւնների եւ գործիչների միասնութեան անհրաժեշտութեան մասին:

«alikonline.ir» - Իրանը շեշտել է լիբանանեան բոլոր ազգութիւնների, կուսակցութիւնների եւ գործիչների միասնութեան անհրաժեշտութեան մասին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Մեկնաբանելով Սաադ Հարիրիի հրաժարականը, ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին ասել է. «Յուսով ենք, որ լիբանանեան ժողովուրդն ու կառավարութիւնը յաջողութեամբ կը յաղթահարեն կարեւոր, զգայուն եւ ճակատագրական այս շրջանը»:

ԱԳՆ մամլոյ խօսնակն ընդգծելով Լիբանանում կայունութեան հաստատման անհրաժեշտութիւնն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը շեշտում է լիբանանեան բոլոր ազգութիւնների, կուսակցութիւնների եւ գործիչների համախմբման, միասնութեան անհրաժեշտութիւնը Լիբանանում կայունութեան եւ անվտանգութեան պահպանման եւ խաղաղ մթնոլորտում ժողովրդի օրինական պահանջների բաւարարման համար»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։