Հա

Քաղաքական

30/10/2019 - 11:00

«Իրանը Դամասկոսի խնդրանքով կը պահպանի իր ներկայութիւնը Սիրիայում». Զարիֆ

Ռուսաստանն ու Իրանը կը պահպանեն իրենց ներկայութիւնը Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ դա ցանկանում են այդ երկրի կառավարութիւնն ու ժողովուրդը:

«alikonline.ir» - Ռուսաստանն ու Իրանը կը պահպանեն իրենց ներկայութիւնը Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ դա ցանկանում են այդ երկրի կառավարութիւնն ու ժողովուրդը: Այդ մասին երէկ՝ հոկտեմբերի 29-ին, Ժնեւում, Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգէյ Լաւրովի եւ Մեւլութ Չաւուշօղլուի հետ համատեղ մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

«Մենք կը շարունակենք, մնալ Սիրիայում, այնքան ժամանակ, քանի դեռ դա ցանկանում են այդ երկրի կառավարութիւնն ու ժողովուրդը»,- ասել է Զարիֆը՝ յաւելելով. «Ռուսաստանն ու Իրանը Սիրիայի կառավարութեան հրաւէրով են գտնւում այդ երկրում»: 

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը հեգնանքով է խօսել Սիրիայի նաւթային կենտրոնները պաշտպանելու նպատակով, այդ երկրում ԱՄՆ զօրքերի ներկայութեան վերաբերեալ նախագահ Թրամփի յայտարարութեան մասին. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առնւազն ճշմարտացի է ԱՄՆ նպատակների մասին»,- ասել է նա: 

Անդրադառնալով Սիրիայի սահմանադրական յանձնաժողովի աշխատանքների մեկնարկին, Զարիֆը շեշտել է, որ դա դժւարին գործընթացի սկիզբն է: Նշելով, որ այս յանձնաժողովը պէտք է պատկանի միայն Սիրիայի ժողովրդին եւ ղեկավարւի նրանց կողմից, Իրանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ նոր սահմանադրութիւնը պէտք է ընդունւի բոլոր սիրիացիների կողմից:

«Սահմանադրական յանձնաժողովը պէտք է զերծ մնայ արտաքին ճնշումներից եւ միջամտութիւններից»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։