Հա

Քաղաքական

02/11/2019 - 08:20

«Իրանցիները երբեք չեն ընկրկի ԱՄՆ-ի դէմ». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցների ընդլայնումը, որի արդիւնքում սահմանափակումների ցանկում ընդգրկւել է Իրանի շինարարական հատւածը եւ արգելք է դրւել մի շարք նիւթերի մատակարարումների վրայ, որոնք կարող են կիրառւել միջուկային եւ հրթիռային ծրագրերում:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցների ընդլայնումը, որի արդիւնքում սահմանափակումների ցանկում ընդգրկւել է Իրանի շինարարական հատւածը եւ արգելք է դրւել մի շարք նիւթերի մատակարարումների վրայ, որոնք կարող են կիրառւել միջուկային եւ հրթիռային ծրագրերում:

«Տնտեսական ահաբեկչութեան միջոցով Իրանի շինարարական հատւածի աշխատաւորների թիրախաւորումը փաստում է «առաւելագոյն ճնշում» քաղաքականութեան առաւելագոյն ձախողումը:

ԱՄՆ-ը կարող է բոյկոտել ցանկացած տղամարդու, կնոջ կամ երեխայի, իրանցիները, սակայն, երբեք չեն ընկրկի ԱՄՆ-ի դէմ: Փոխանակ աւելի խորը փորելու այն փոսը, որում յայտնւել է, ԱՄՆ-ը պէտք է հրաժարւի ձախողւած քաղաքականութիւնից եւ վերադառնայ Միջուկային համապարփակ համաձայնագիր»,- գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։