Հա

Քաղաքական

02/11/2019 - 12:20

«ԱՄՆ կրկնւող պատժամիջոցները ձախողւած են». ԱԳՆ խօսնակ

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանել է Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցների ընդլայնումը, որի արդիւնքում սահմանափակումների ցանկում ընդգրկւել է Իրանի շինարարական հատւածը եւ արգելք է դրւել մի շարք նիւթերի մատակարարումների վրայ:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանել է Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցների ընդլայնումը, որի արդիւնքում սահմանափակումների ցանկում ընդգրկւել է Իրանի շինարարական հատւածը եւ արգելք է դրւել մի շարք նիւթերի մատակարարումների վրայ. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Մուսաւիի համոզմամբ՝ նման պատժամիջոցների սահմանումը վկայում է ԱՄՆ-ի վարած դիւանագիտութեան ձախողման, դրա թուլութեան եւ անօգնականութեան մասին: Նա նշել է, որ պատժամիջոցների կիրառումից եւ տնտեսական ահաբեկչութեան իրագործումից բացի, այդ երկիրը չունի խնդիրների կարգաւորման այլընտրանքային տարբերակ:

«ԱՄՆ-ի միջազգային ամենատարբեր ասպեկտներում բռնակալի եւ գերիշխողի վարքագիծը գլոբալ մարտահրաւէրի է վերածւել»,- նկատել է Մուսաւին:

ԱԳՆ մամլոյ խօսնակն ԱՄՆ-ին սթափւելու կոչ է արել: Նա, միեւնոյն ժամանակ, այդ երկրի ղեկավարութեանը յորդորել է վերադառնալ Միջուկային գործարք՝ զերծ մնալով անիմաստ պրոպագանդայի եւ պատժամիջոցների իրականացման գործողութիւններից, քանի որ այդ բոլորի փորձերն էլ, նրա համոզմամբ ձախողւած են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։