Միջուկային համապարփակ համաձայնագրի շարունակութիւնը հնարաւոր կը լինի միայն կողմերի պարտականութիւնների կատարման հաւասարակշռութեամբ, եւ գործարքից Իրանի Իսլամական Հանրապետութեան տնտեսական շահերի գոյացմամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների վարչապետների 17-րդ նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:
«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագրի շարունակութիւնը հնարաւոր կը լինի միայն կողմերի պարտականութիւնների կատարման հաւասարակշռութեամբ, եւ գործարքից Իրանի Իսլամական Հանրապետութեան տնտեսական շահերի գոյացմամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների վարչապետների 17-րդ նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:
Ըստ նրա, Միջուկային գործարքը բազմակողմանի դիւանագիտութեան արդիւանւէտ եւ յաջողակ ձեւաչափ է, որը կայացել է Իրանի եւ աշխարհի վեց ազդեցիկ տէրութիւնների միջեւ երկարատեւ եւ բարդ բանակցութիւնների արդիւնքում, եւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւն էլ նրա երաշխիքն է:
Ջահանգիրին աւելացրել է, որ ԱՄՆ գործող իշխանութիւնները, սակայն, միակողմանի եւ անարդար պատժամիջոցների միջոցով փորձում են խոչընդոտել աշխարհի տարբեր երկրների համագործակցութիւնն Իրանի հետ:
«Իրանի ժողովրդի դէմ անարդար պատժամիջոցներ կիրառելու՝ ԱՄՆ-ի միակողմանի գործողութիւնները տնտեսական ահաբեկչութեան, միջազգային իրաւունքի սկզբունքների, եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան կոպիտ խախտման բացայայտ փաստ է, ուստի միջազգային հանարութիւնն այս կապակցութեամբ ունի յստակ պարտականութիւն: Միջուկային համապարփակ համաձայնագիրը Միացեալ Նահանգների կողմից լքելուց յետոյ, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պատրաստակամութիւն է յայտնել շարունակել բանակցութիւնները միւս կողմերի հետ, եւ միայն մէկ տարի անց է սկսել յայտարարել գործարքով ստանձնած իր պարտաւորութիւնների կրճատման մասին եւ, եթէ միւս կողմը կատարի իր պարտաւորութիւնները, ապա Իրանը կը վերսկսի իր միջուկային պարտաւորութիւնների կատարումը:
Ակնյայտ է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի շարունակութիւնը հնարաւոր կը լինի միայն կողմերի պարտականութիւնների կատարման հաւասարակշռութեամբ, եւ գործարքից Իրանի Իսլամական Հանրապետութեան տնտեսական շահերի գոյացմամբ»,- եզրափակել է Ջահանգիրին: