Հա

Քաղաքական

03/11/2019 - 12:00

«ԱՄՆ-ն ցանկանում է ապակայունացնել տարածաշրջանում իրադրութիւնը». Լարիջանի

ԱՄՆ-ի սադրանքներն ուղղւած են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, Իսլ. խորհրդարանում յայտարարել է խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի սադրանքներն ուղղւած են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, Իսլ. խորհրդարանում յայտարարել է խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

Լարիջանին կարծում է, որ ԱՄՆ իշխանութիւնների կողմից տարածաշրջանում առաջ տարւող էսկալացիայի հրահրման եւ ապակայունացման փորձերը նաւթային ոլորտում վերահսկողութեան սահմանման նպատակ է հետապնդում, որի չհանգուցալուծումը ըստ նրա՝ կը յանգեցնի ԱՄՆ-ի արկածախնդրութիւնների իրականացման նոր գործողութիւնների:

Ալի Լարիջանին անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից տարբեր երկրների նաւթային պաշարներին տիրանալու բազում անյաջող փորձերին յստակեցրել է, որ Սիրիայի եւ Իրաքի նաւթային պաշարները, այդ երկրի ժողովրդի սեփականութիւնն են: Միեւնոյն ժամանակ, խորհրդարանի նախագահն ԱՄՆ-ին զգուշացրել է զերծ մնալ, ամենատարբեր երկրների նաւթային հարստութիւնը իւրացման փորձերից:

Խորհրդարանի նախագահի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահի հնչեցրած վերջին արտայայտութիւնները, վկայում են, տարածաշրջանում Թրամփի կառավարութեան իրականացրած անմարդկային վայրագութիւնների մասին, որոնք արւում են Մերձաւոր Արեւելքում նաւթային պաշարների նկատմամբ վերահսկողութիւն սահմանելու նպատակով:

Ալի Լարիջանին նկատել է, որ ԱՄՆ կողմից Իրանի դէմ իրականացւող տնտեսական ահաբեկչութիւնը, որը նա նոյնպէս որակել է նաւթային պաշարներին տիրանալու նպատակով գործողութիւն, վկայում է Իրանի դէմ պայքարի ռազմական միջամտութեան սցենարի բարձր ռիսկային հետեւանքների մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։