Հա

Քաղաքական

04/11/2019 - 08:55

Իրանի նոր արբանեակներն ուղեծրում կը յայտնւեն

Տիեզերական զարգացման երկրորդ 10-ամեայ ծրագրի շրջանակում Իրանը երկրի ուղեծիր կուղարկի երեք նոր արբանեակ: Այս մասին տեղեկացրել է Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար, Իրանի տիեզերական գործակալութեան տնօրէն Մորթեզա Բարարին:

«alikonline.ir» - Տիեզերական զարգացման երկրորդ 10-ամեայ ծրագրի շրջանակում Իրանը երկրի ուղեծիր կուղարկի երեք նոր արբանեակ: Այս մասին տեղեկացրել է Կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների փոխնախարար, Իրանի տիեզերական գործակալութեան տնօրէն Մորթեզա Բարարին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Երկրի տիեզերական զարգացման երկրորդ 10-ամեայ ծրագրի մեկնարկը տրւել է 1395 թւականին եւ տեւելու է մինչեւ 1404 թւականը, իսկ դրա ամենակարեւոր նախագիծը կը լինի տիեզերական հայրենի ենթակառուցւածքների ստեղծումը»,- ասել է փոխնախարարը՝ յաւելելով. «Ծրագրի մեկնարկից ի վեր, մենք երկու արբանեակ ենք ուղարկել տիեզերք, որոնցից «Փայամ»-ը 20 վայրկեան ուշացման եւ ոչ ճիշտ սնուցման պատճառով չի յայտնւել ուղեծիրում: Դա ոչ միայն մեզ յուսախաբ չարեց, այլ, առաւել ամրապնդեց նպատակին հասնելու մեր վճռակամութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։