Հա

Քաղաքական

04/11/2019 - 14:50

«Իր դեսպանատան միջոցով ԱՄՆ-ը փորձում էր ծնգի բերել յեղափոխութեանը». գեներալ Մուսաւի

Արդէն տեղեկացրել ենք, որ աբանի 13-ի՝ համաշխարհային մեծապետականութեան դէմ պայքարի ազգային օրւայ առիթով, երկրի բոլոր քաղաքներում տեղի են ունեցել երթեր եւ միջոցառումներ:

«alikonline.ir» - Արդէն տեղեկացրել ենք, որ աբանի 13-ի՝ համաշխարհային մեծապետականութեան դէմ պայքարի ազգային օրւայ առիթով, երկրի բոլոր քաղաքներում տեղի են ունեցել երթեր եւ միջոցառումներ:

Կենտրոնական միջոցառումը տեղի է ունեցել մայրաքաղաք Թեհրանում, որի ընթացքում ելոյթով հանդէս է եկել Իրանի ԶՈՒ-ի գլխաւոր հրամանատար, գեներալ-լէյտենանտ Աբդօլռահիմ Մուսաւին:

Իր ելոյթում անդրադառնալով անցեալ 100 տարւայ ընթացքում աշխարհի տարբեր երկրներում, ԱՄՆ-ի անմիջական մասնակցութեամբ տեղի ունեցած աւելի քան 60 զինւարական յեղաշրջումներին եւ քաղաքացիական պատերազմներին, գեներալ Մուսաւին ասել է. «ԱՄՆ դեսպանատան աշխատանքի շարունակութիւնը, ամենայն հաւանականութեամբ, յեղափոխութեան ճակատագիրը կը դարձնէր նոյնն՝ ինչ այդ 60 երկրներում, քանի որ իր դեսպանատան միջոցով ԱՄՆ-ը փորձում էր ծնկի բերել յեղափոխութեանը»:

Ըստ նրա, աբանի 13-ն ապացուցեց, որ Իրանի ժողովուրդն ապաւինելով Աստծուն կարող է դիմակայել եւ յաղթել ցանկացած մեծապետական տէրութեանը:

Նշելով, որ Իսլ. յեղափոխութեանը յաջողւել է յաղթահարել տարբեր մարտահրաւէրներով լի 4 տասնամեակ, Իրանի ԶՈՒ-ի գլխաւոր հրամանատարը երիտասարդութեանը կոչ է արել անհրաժեշտ դասեր քաղել անցեալի իրադարձութիւններից, եւ իւրացնելով յեղափոխութեան գաղափարներն ու իդէալները, եւ անվարան քայլերով շարժւեն դէպի բարգաւաճում, քանի որ թշնամին ջանք չի խնայում յեղափոխութեան ընթացքը խեղելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։