Հա

Քաղաքական

05/11/2019 - 08:45

«ԱՄՆ-ը զոռբայութեամբ չի կարող փոխել դահճի եւ զոհի տեղը». ԱԳՆ խօսնակն

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ սահմանւած նոր պատժամիջոցները, դրանք համարելով անիմաստ:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ սահմանւած նոր պատժամիջոցները, դրանք համարելով անիմաստ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«ԱՄՆ վարչակազմի կախւածութիւնը միակողմանի պատժամիջոցներից, իշխանութեան ներկայացուցիչներին դրել է կրաւորական իրավիճակի մէջ: Իրանի ժողովրդի երկաթէ կամքի դէմ ընկրկելու արդիւնքում, սեփական հիասթափութիւնն ամոքելու համար, նրանք ստիպւած են ժամանակ առ ժամանակ յայտարարել սնամէջ պատժամիջոցների սահմանման մասին»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ յաւելելով. «Մենք բազմիցս յայտարարել ենք, որ նման պատժամիջոցները ցոյց են տալիս միայն ԱՄՆ վարչակազմի սնանկութիւնն ու անօգնականութիւնը: Այս ռեժիմը չի կարողանում օգտւել դիւանագիտութեան ռացիոնալ մեխանիզմներից»:

Յիշեցնենք, որ նախօրէին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դէմ, որում ընդգրկւած են երկրի ղեկավարութեան մի շարք ներկայացուցիչներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։