Հա

Քաղաքական

05/11/2019 - 08:50

«ԱՄՆ հիմնական խնդիրն ինքնասիրահարւածութիւնն է». կառավարութեան խօսնակ

Աբանի 13-ի՝ համաշխարհային մեծապետականութեան դէմ պայքարի օրւայ առիթով, կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱՄՆ-ի հիմնական խնդիրը բացառիկութեան եւ ինքնասիրահարւածութեան զգացողութիւնն է:

«alikonline.ir» - Աբանի 13-ի՝ համաշխարհային մեծապետականութեան դէմ պայքարի օրւայ առիթով, կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱՄՆ-ի հիմնական խնդիրը բացառիկութեան եւ ինքնասիրահարւածութեան զգացողութիւնն է:

«ԱՄՆ հիմնական խնդիրը բացառիկութեան եւ ինքնասիրահարւածութեան զգացողութիւնն է, որն այսօր եւս շարունակւում է: ԱՄՆ վերջին շրջանի գործողութիւնները, մասնաւորապէս՝ մի շարք միջազգային համաձայնագրերից, այդ թւում՝ Միջուկային գործարքից դուրս գալը, եւ աշխարհի այլ ազգերի եւ երկրների իրաւունքների ոտնահարումը բխում են հէնց այդ զգացողութիւնից»,- գրել է կառավարութեան խօսնակը՝ յաւելելով, որ ԱՄՆ-ը զարմանալիօրէն իրեն թոյլ է տալիս շրջանցել միջազգային օրէնքները եւ տարբեր ազգերի նկատմամբ իրականացնել ամենասարսափելի յանցագործութիւնները՝ չվախենալով միջազգային հետապնդումից:

Ըստ նրա, աշխարհում եւ յատկապէս մեր տարածաշրջանում ԱՄՆ գործողութիւնները փաստում են, որ այդ երկիրը որեւէ այլ երկրի չի բերել զարգացում, անվտանգութիւն եւ ժողովրդավարութիւն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։