Հա

Քաղաքական

05/11/2019 - 10:30

«Միջուկային գործարքով Իրանի ստանձնած պարտաւորութիւնների կրճատումը կը շարունակւի, եթէ համաձայնագրի միւս կողմերը չկատարեն իրենց պարտաւորութիւնները». Վելայաթի

Միջազգային հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին France 24 հեռուստաընկերութեան արաբական բաժնին տւած բացառիկ հարցազրոյցում նշել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրով Իրանի ստանձնած պարտաւորութիւնների կրճատումը կը շարունակւի, եթէ համաձայնագրի միւս կողմերը չկատարեն իրենց պարտաւորութիւնները:

«alikonline.ir» - Միջազգային հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին France 24 հեռուստաընկերութեան արաբական բաժնին տւած բացառիկ հարցազրոյցում նշել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրով Իրանի ստանձնած պարտաւորութիւնների կրճատումը կը շարունակւի, եթէ համաձայնագրի միւս կողմերը չկատարեն իրենց պարտաւորութիւնները:

Պատասխանելով այն հարցին, թէ արդեօք Ֆրանսիան Իրանի նաւթի վաճառքից գոյացած գումարները վերադարձնելու նպատակով, 15 մլրդ. դոլարի վարկային գծի ֆինանսարւորման համար հանդիպել է որոշակի խնդիրների եւ տարակուսում է, դոկտ. Վելայաթին պատասխանել է. «Հիմնական խնդիրն այն է, որ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ եւրոպական միւս երկրները որոնք գործարքում են չեն իրականացնում իրենց խոստումներն այնպէս՝ ինչպէս չեն կատարել Միջուկային համաձայնագրով ստանձնած իրենց պարտաւորութիւնները»:

«Ֆրանսիայից, որը Միջուկային համաձայնագրի բանակցութիւնների առաջին իսկ օրից ներգրաււած էր գործընթացում, ակնկալւում էր, որ սահմանւած ժամանակում կատարի իր ստանձնած պարտաւորութիւնները, բայց Ֆրանսիան, ինչպէս Գերմանիան եւ ԱՄՆ-ը, ոչ մէկը չկատարեցին իրենց ստանձնած պարտաւորութիւնները: Այն, ինչը որ մենք լսել ենք Ֆրանսիայից եւ եւրոպական այլ երկրներից, պարզապէս խոստումներ են եղել, եւ չեն գործադրւել: Դրական գործողութիւնների փոխարէն, Ֆրանսիան եւ եւրոպական միւս երկրները յայտարարում են, որ Իրանը պէտք է նւազեցնի տարածաշրջանում իր ներկայութիւնը եւ հրաժարւի պաշտպանական սպառազինութիւնից, որն անտեղի եւ անտրամաբանական պահանջ է: Թւում է, թէ նման քարոզչական քայլերով, Ֆրանսիան եւ Միջուկային գործարքի միւս եւրոպական երկրները փորձում են հասնել քաղաքական յաղթանակի՝ միջազգային հանրութեան մօտ տպաւորութիւն ստեղծելով, որ իրենք հետապնդում են խաղաղասիրական նպատակներ»,- յստակեցերլ է Միջազգային հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդականը:

Անդրադառնալով Իրաքում եւ Լիբանանում ստեղծւած իրավիճկին, դոկտ. Վելայաթին նշել է, որ Իրանը յարգելու է այդ երկրների ժողովրդների որոշումները, եւ երբեւէ չի միջամտելու որեւէ երկրի, այդ թւում՝ Իրաքի եւ Լիբանանի ներքին գործերին, սակայն, որպէս բարեկամ երկիր, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցմունքների շրջանակում, կոչ է անում այդ երկրների քաղաքացիներին դուրս չգալ օրէնքի սահմաններից:

«Անկասկած, ԱՄՆ-ը, սիոնիստական ռեժիմը, եւ մի շարք այլ երկրներ յետնաբեմում փորձել են ազդեցութիւն բանացնել Իրաքում եւ Լիբանանում, եւ խեղեն իրաքեան եւ լիբանանեան ժողովրդների օրինական պահանջները: Դա միանգամայն բնական է, եւ ժողորդի իրաւունքն է, որ օրինական ցոյցերի շրջանակում իր պահանջները լսելի դարձնի իշխանութիւններին: Սակայն, ակնյայտ է, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան որոշ աշխատակիցներ, եւ սիոնիստներին կապւած անձինք փորձել են  Իրաքի ժողովրդի օրինական պահանջները շեղեն ճիշտ ուղուց եւ արնահոսութեան պատճառ են դարձել: Անկասկած, Իրաքի եւ Լիբանանի խելացի եւ քաղաքակիրթ ժողովրդները կարողանում են թշնամուն տարբերել բարեկամից»,- նշել է դոկտ. Վելայաթին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։