Հա

Քաղաքական

05/11/2019 - 15:00

Հանրապետութեան նախագահ. «Իրանում վաղւանից ուժի մէջ կը մտնի Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման չորրորդ փուլը»

Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահն այսօր՝ նոյեմբերի 5-ին, «Ազատութիւն» նորարական գործարանի բացման արարողութեան ժամանակ յայտարարել է, որ վաղւանից ուժի մէջ կը մտնի Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների նւազեցման չորրորդ փուլը:

«alikonline.ir» - Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահն այսօր՝ նոյեմբերի 5-ին, «Ազատութիւն» նորարական գործարանի բացման արարողութեան ժամանակ յայտարարել է, որ վաղւանից ուժի մէջ կը մտնի Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների նւազեցման չորրորդ փուլը:

Նախագահ Ռոհանին միաժամանակ ընդգծել է, որ Իրանը Միջուկային համաձայնագրով սահմանւած պարտաւորութիւնների իրականացման գործընթացը կը վերականգնի կողմերի ստանձնած պարտաւորութիւնների լիարժէք իրականացման պայմաններում:

Հանրապետութեան նախագահն անդրադառնալով պարտաւորութիւնների առկախման չորրորդ փուլին տեղեկացրել է, որ այսուհետ Իրանի «Ֆորդու» ատոմական կենտրոնի ցենտրիֆուգներին կը ներարկւի ուրան պարունակող գազ:

Դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով Միջուկային գործարքի պարտաւորութիւնների կրճատմանը, յստակեցրել է դրա բազմակողմանիութեան սկզբունքը, որի իրականացաման համար ըստ նախագահի, անհրաժեշտ է ապահովել բոլոր կողմերի պարտաւորութիւնների լիարժէք կատարումը:

Այնուամենայնիւ, նրա խօսքով, Իրանը խնդիրների լուծման նպատակով ամենայն յանձնառութեամբ կը շարունակի տարբեր երկրերի հետ իրականացւող բանակցութիւնների գործընթացը:

Նախագահն անդրադառնալով առկախւած պարտաւորութիւնների կատարման վերադարձի հնարաւորութիւնը պարզաբանել է. «Ամենատարբեր ոլորտների, այդ թւում նաւթի վաճառքի, մետաղի, ապահովագրական ոլորտներին առնչւող հակաիրանական պատժամիջոցների վերացման պայմաններում Իրանը պատրաստ է վերադառնալ Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ ձեռք բերւած պայմանաւորւածութեանը»:

Հանրապետութեան նախագահն Իրանի ընտրած ռազմավարական ուղին համարել է ամենատաբեր խնդիրների լուծման, բանակցութիւնների իրականացման, երկրի հզօրութեան ամրապնդման եւ ժողովրդի դիմադրողականութեան բարձր մակարդակի ներկացմանը վայել ճիշտ ճանապարհ:

Երկրի նախագահն անդրադառնալով նորարական կենտրոնի բացման եւ երկրում սթարթափերի հիմնման կարեւորութեանը անհրաժեշտութիւն է համարել այդ ոլորտի զարգացումների խթանմանն ուղղւած քայլերը:

Ըստ Դոկտ. Հասան Ռոհանիի, նորարական սթարթափ կենտրոնի հետ զուգահեռ գործնականացւող արագացման եւ արդիւնաւէտութեան բարձրացման հիմնադրման ընդհանուր համակարգային մեթոդը համարել է ինքնին եզակի, նմանը գոյութիւն չունեցող մոդել, որն աջակցում է ամենատարբեր ենթակառուցւածքների կայունութեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։