Հա

Քաղաքական

07/11/2019 - 10:30

Վարդանեան. «Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ հռետորաբանական ճակատամարտեր էլի կը լինեն»

Իրանագէտ Ահարոն Վարդանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է Իրանի նախագահի յայտարարութեանը, ըստ որի՝ նոյեմբերի 6-ից մեկնարկելու է 2015 թւականին կնքւած միջուկային գործարքի պարտաւորութիւնների կրճատման չորրորդ փուլը։

«alikonline.ir» - Իրանագէտ Ահարոն Վարդանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է Իրանի նախագահի յայտարարութեանը, ըստ որի՝ նոյեմբերի 6-ից մեկնարկելու է 2015 թւականին կնքւած միջուկային գործարքի պարտաւորութիւնների կրճատման չորրորդ փուլը։

Երբ ԱՄՆ-ն միակողմանիօրէն լքեց միջուկային համաձայնագիրը, Իրանն այդ օրից սկսած յայտարարում էր, թէ յոյս է կապում համաձայնագրի միւս կողմերի՝ Եւրոմիութեան երկրների հետ՝ փորձելով գնդակը նետել Եւրոպայի դաշտ եւ յոյսը դնել Եւրոպայի վրայ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց իրանագէտ Ահարոն Վարդանեանը։

«Թրամփը ցոյց տւեց, որ այդպէս չէ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Իրանի դէմ, որն իր հերթին յայտարարեց, որ նոյնպէս հետզհետէ դուրս է գալու համաձայնագրով սահմանւած պարտաւորութիւններից, եւ դա անելու է փուլ առ փուլ: ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնագիրը միակողմանիորեն լքելուց մէկ տարի անց, այսինքն` այս տարւայ մայիսի ութին, Իրանը յայտարարեց, որ նման շարունակութեան դէպքում ինքը եւս կը լքի Համաձայնագիրը, բայց փուլ առ փուլ, եւ տւեց որոշակի ժամանակ, հետեւաբար Իրանի յայտարարած եւ գործարքին առնչւող պարտաւորութիւնների կրճատման չորրորդ փուլի մեկնարկը չենք կարող ասել չնախատեսւած»,- նշեց նա:

Վարդանեանի  խօսքով` աւելին, Իրանի քայլ քառ քայլ դուրս գալը կատարւում է ՄԱԳԱՏԷ-ի հսկողութեան ներքոյ եւ ուրանի հարստացման հետ կապւած ցանկացած գործողութիւն կամ միջուկային օբիեկտների վերագործարկում նոյնպէս կատարւում է այդ միջազգային կառոյցի վերահսկողութեամբ:

Իրանագէտի հաղորդմամբ՝ Իրանը յայտարարել է, որ պատրաստ է ցանկացած համագործակցութեան ու եթէ անգամ չլինի որեւէ երկխօսութիւն, ապա չի պատրաստւում ստեղծել միջուկային զէնք, այլ ցանկանում է միջուկային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով: 

«Իրանի նախատեսած միջուկային գործարքով պարտաւորութիւնների կրճատման չորրորդ փուլը կարող է լարւածութիւն առաջացնել Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ, որի հետեւանքով կրկին կը լինեն հռետորաբանական ճակատամարտեր, բայց ոչ աւելին»,- ընդգծեց Վարդանեանը: 

Յիշեցնենք, Ռոհանիի յայտարարութեան համաձայն՝ Իրանը սկսելու է Ֆորդոյի միջուկային կայանում ուրան պարունակող գազով 1044 նոր ցենտրիֆուգ լիցքաւորել: Նախագահը նաեւ պաշտպանել է Իրանում ցանկացած տեսակի ցենտրիֆուգ արտադրելու իրաւունքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։