Հա

Քաղաքական

07/11/2019 - 08:40

Վաէզի. «Խորհրդարանական ընտրութիւնների ֆոնին պէտք է պահպանել ազգային համախմբւածութիւնը»

Երէկ՝ նոյեմբերի 6-ին, աշխատանքային այցով Ֆարս նահանգում գտնւող Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին Իրանի Իսլ. խորհրդարանի ընտրութիւնների անցկացման ֆոնին կարեւորել է երկրի ներքին միասնականութեան եւ համախմբւածութեան պահպամումը եւ պետական հիմքի անսասանութեան ապահովումը:

«alikonline.ir» - Երէկ՝ նոյեմբերի 6-ին, աշխատանքային այցով Ֆարս նահանգում գտնւող Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին Իրանի Իսլ. խորհրդարանի ընտրութիւնների անցկացման ֆոնին կարեւորել է երկրի ներքին միասնականութեան եւ համախմբւածութեան պահպամումը եւ պետական հիմքի անսասանութեան ապահովումը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Վաէզին նաեւ յաւելել է, որ անհրաժեշտ է զերծ մնալ երկրի համախմբւածութեան դէմ գործող եւ օտար ուժերին ակտիւացման դրական ազդակներ հաղորդող դաւաճանների ապակայունացնող գործունէութիւնը ապահովող գործընթացներից:

Վաէզին յստակեցրել է. «չպէտք է թոյլ տալ քաղաքական կուսակցութիւնների ընտրապայքարները երկրի ներքին համախմբւածութեան, ազգային հասարակական միասնականութեան դէմ սպառնալիքի եւ պառակտման վերածւի»:

Վաէզին հակաիրանական պատժամիջոցների յաղթահարումը դիտարկել է երկրի ներքին միասնականութեան եւ համախմբւածութեան արդիւնք, ինչը նրա խօսքով անհրաժեշտ է պահպանել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։