Հա

Քաղաքական

09/11/2019 - 08:50

Արեւելեան Ատրպատականում 153 յետցնցում է գրանցւել

Նոյեմբերի 8-ի վաղ առաւօտեան Արեւելեան Ատրպատական նահանգը ցնցած 5.9 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժին հետեւել է 153 յետցնցում: Այս մասին յայտարարել է Թաւրիզի համալսարանի գէոֆիզիկայի կենտրոնի տնօրէն Ալի Մոջարադին:

«alikonline.ir» - Նոյեմբերի 8-ի վաղ առաւօտեան Արեւելեան Ատրպատական նահանգը ցնցած 5.9 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժին հետեւել է 153 յետցնցում: Այս մասին յայտարարել է Թաւրիզի համալսարանի գէոֆիզիկայի կենտրոնի տնօրէն Ալի Մոջարադին. յայտնում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ նոյեմբերի 8-ի ժամը 19:00-ի տւեալնեով, նահանգում գրանցւել է մինչեւ 2 մագնիտուտ հզօրութեամբ՝ 14, 2-3 մագնիտուտ հզօրութեամբ՝ 101, 3-4 մագնիտուտ հզօրութեամբ՝ 34, իսկ 4-5 մագնիտուտ հզօրութեամբ՝ 4 յետցնցում է գրանցւել:

Արեւելեան Ատրպատականի շտապ օգնութեան ծառայութեան հրապարակած վերջին տւեալների համաձայան, երկրաշարժի զոհերի թիւը 6-ն է, իսկ տուժածներինը՝ 529-ը, որոնցից 31-ը հոսպիտալացւել են:

Յիշեցնենք, որ նոյեմբերի 8-ի վաղ առաւօտեան 5.9 մագնիտուտ հզօրութեամբ երկրաժաշարժը ցնցել է Արեւելեան Ատրպատական նահանգի Միանէ քաղաքը:

Թեհրանի համալսարանի գէոֆիզիկայի կենտրոնի տւեալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել հիւսիսային լայնութեան 37.76, եւ արեւելեան երկայնութեան 47.64 կոորդինատներով, երկնակեղեւի 2 կմ. խորութեամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Միանէ քաղաքի Թարք բնակավայրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։