Հա

Քաղաքական

09/11/2019 - 08:55

Իրանի ԶՈՒ-ի ՀՕՊ ուժերը ԱԹՍ են խոցել

Նոյեմբերի 8-ի վաղ առաւօտեան, Իրանի ԶՈՒ-ի հակաօդային պաշտպանութեան ուժերը (ՀՕՊ) Խուզեստանի նահանգում անօդաչու թռչող սարք (ԱԹՍ-դրոն) են խոցել: Այս մասին յայտարարել է ԶՈՒ-ի ՀՕՊ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալիռեզա Սաբահի ֆարդը:

«alikonline.ir» - Նոյեմբերի 8-ի վաղ առաւօտեան, Իրանի ԶՈՒ-ի հակաօդային պաշտպանութեան ուժերը (ՀՕՊ) Խուզեստանի նահանգում անօդաչու թռչող սարք (ԱԹՍ-դրոն) են խոցել: Այս մասին յայտարարել է ԶՈՒ-ի ՀՕՊ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալիռեզա Սաբահի ֆարդը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Օտարերկրեայ պատկանելութեան ԱԹՍ-ն խոցւել է Բանդար Մահշահրի երկնքում, որն էլ ընկել է քաղաքի արւարձանների եղեգնուտներում:

Աւելի ուշ ԱՄՆ ԶՈՒ-ի Կենտրոնական հրամանատարութեան մամուլի ծառայութիւից յայտնել են, որ խոցւած դրոնը չի պատկանում ԱՄՆ ԶՈՒ-ին:

«ԱՄՆ անօդաչուի ենթադրեալ խոցման մասին տեղեկութիւնները սխալ են: Եթէ անգամ ինչ-որ անօդաչու թռչող սարք է խոցւել, ապա այն չի պատկանում ԱՄՆ-ին»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։