Հա

Քաղաքական

09/11/2019 - 11:40

Արաղչին եւ Բոգդանովը քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձութիւնները

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին Մոսկւայում հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարարի Աֆրիկայի եւ Մերձաւոր Արեւելքի հարցերով տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին Մոսկւայում հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարարի Աֆրիկայի եւ Մերձաւոր Արեւելքի հարցերով տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Կողմերը փակ հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թւում՝ Եմէնի, Իրաքի, Լիբանանի եւ Սիրիայի շուրջ ստեղծւած իրադարձութիւնները, եւ Իրանի կողմից ներկայացւած «Հորմոզի խաղաղութեան նախագծին» առնչւող հարցեր:

Երկու երկրների ԱԳ նախարարութեան տեղակալները կարեւորել են տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ իրականացւող երկկողմ քննարկումների շարունակութիւնը:

Յիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարարի տեղակալը Մոսկւայում մասնակցում է միջուկային զէնքի չտարածման խորհդաժողովին, որի ժամանակ քննարկւում է նաեւ Միջուկային գործարքի պահպանման հնարաւորութիւններն ու հեռանկարները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։