Հա

Քաղաքական

09/11/2019 - 12:40

Զարիֆը հանդիպել է Չաւուշօղլուի հետ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Թուրքիայում ընթացող Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ECO) երկրների ԱԳ նախարարների համագումարի շրջանակում հանդիպել  է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուի հետ:

«alikonline.ir» - Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Թուրքիայում ընթացող Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ECO) երկրերի ԱԳ նախարարների համագումարի շրջանակում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող տարածաշրջանային եւ երկկողմ համագործակցութեան ընդլայնման հարցերի լայն շրջանակ:

ԱԳ նախարարը ողջունել է իր գործընկերոջ ներկայացրած հաւասարակշռւած դիրքորոշումներն Իրաքի վերջին զարգացումների առնչութեամբ:

Յիշեցնենք, որ Թուրքիայի Անթալիա քաղաքում այսօր՝ նոյեմբերի 9-ին մեկնարկել է Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան երկրների ԱԳ նախարարների 24-րդ համագումարը:

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն այցելեց հայ հոգեւոր պետերուն
    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն այցելեց հայ հոգեւոր պետերուն

    Երէկ, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը, որուն մաս կազմեցին Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, զբօսաշրջութեան նախարարի պաշտօնակատար Աւետիս Կիտանեան եւ Կեդրոնական կոմիտէի անդամներ Յակոբ Հաւաթեան, Մելիք Գարագաւորեան եւ Րաֆֆի Աշգարեան, այցելեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. վեհափառին, Տանն Կիլիկիոյ կաթողիկէ հայոց Գրիգոր Պետրոս Ի. կաթողիկոս պատրիարքին եւ Միջին Արեւելքի Հայ աւետարանական եկեղեցիներու միութեան նախագահ` վեր. Մկրտիչ Գարակէօզեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Դատարկ փաղաքշանք
    «Հայրենիք»-ի խմբագրական. Դատարկ փաղաքշանք

    Վերոյիշեալ կարգախօսը կը ցոլացնէ Չորեքշաբթի, Նոյեմբեր 13-ին, Սպիտակ Տան նախագահական գրասենեակին հանդիպումը Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի եւ իր թուրք պաշտօնակից Ռեճէպ Թայիպ Էրտողանի միջեւ։

  • Վետօ կիրառած ԱՄՆ կոնգրեսականի կապը թուրքական լոբբինգի հետ
    Վետօ կիրառած ԱՄՆ կոնգրեսականի կապը թուրքական լոբբինգի հետ

    «Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնը» ֆէյսբուքեան էջում հրապարակել է տեղեկութիւններ, որով պարզ է դառնում ԱՄՆ կոնգրեսական Լինդսի Գրահամի կապը թուրքական լոբբինգի հետ: Նշենք, որ Գրահամն այն կոնգրեսականն է, որը երկու օր առաջ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ վետօ էր դրել Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի վրայ:

  • «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցաւ հերթական գործարքը, որով խոչընդոտւեց պատմական արդարութեան ճանաչման ընթացքը». թուրքագէտ
    «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցաւ հերթական գործարքը, որով խոչընդոտւեց պատմական արդարութեան ճանաչման ընթացքը». թուրքագէտ

    Թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց, որ սպասելի էր, որ Հայոց Ցեղասպանութեան թեմայի հետագայ ընթացքն արդէն պէտք է կախւած լինէր անդրկուլիսեան բանակցութիւններից, որի գագաթնակէտը եղաւ Թրամփի եւ Էրդողանի հանդիպումը՝  սենատոր Լինդսի Գրահամի մասնակցութեամբ, որը Էրդողանի հետ հանդիպումից յետոյ գնացել եւ Սենատում վետօ էր դրել  բանաձեւի վրայ:

  • Պէտք է շարունակենք մեծ թափ հաղորդել այս գործընթացին
    Պէտք է շարունակենք մեծ թափ հաղորդել այս գործընթացին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու վերաբերեալ բանաձեւն ընդունելու համար ու դիմեց Սենատին՝ իր խօսքում դարձեալ ժխտելով Հայոց Ցեղասպանութիւնը։ Tert.am-ի հետ զրոյցում անդրադառնալով ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի ընդունումը սենատոր Լինդսի Գրահամի կողմից արգելափակելու որոշմանը՝ ասաց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։