Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան խօսնակ Բեհրուզ Քամալւանդին այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման 4-րդ փուլին տեղեկացրել է, որ այն գործադրւել է մէկ օրւայ ընթացքում:
«alikonline.ir» - Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան խօսնակ Բեհրուզ Քամալւանդին այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման 4-րդ փուլին տեղեկացրել է, որ այն գործադրւել է մէկ օրւայ ընթացքում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Նախագահ Ռոհանի յանձնարարութեան համաձայն, Իրանը Ֆորդոյի միջուկային օբիեկտում տեղադրւած 1044 ցենտրիֆուգների գազ է ներարկել»,- ասել է նա՝ յաւելելով, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագէտներից պահանջւել է գործընթացի հարցով համապատասխան ստուգումներ իրականցնել:
Նրա խօսքով, յառաջիկայ մի քանի օրերի ընթացքում նախատեսւում է նրանց այցն Իրան:
Նա նաեւ յստակեցրել է, որ Իրանը Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների կրճատումները գործնականացրեց, միայն համաձայնագրի միւս կողմերին իրենց ստանձնած պարտաւորութիւնները կատարելու ուղղութեամբ աւելի քան մէկ տարի ժամանակ տալուց յետոյ:
Քամալւանդին անդրադառնալով Իրանի կողմից Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման փուլերին նշել է, որ այդ չորս փուլերի ընթացքում Իրանը հատեց հարստացւած ուրանի պաշարների համար սահմանւած 300 կգ.-ի սահմանը, աւելացրեց հարստացւած ուրանի պաշարները, հրաժարւեց հետազօտական գործունէութեան սահմանափակումներից, իսկ հէնց այս փուլում էլ սկսեց գազ ներարկել ցենտրիֆուգներին:
Քամալւանդին յոյս է յայտնել, որ միւս փուլերի գործնականացման անհրաժեշտութիւն չի լինի, սակայն, նախազգուշացրել է, որ կարող է շարունակւել պարտաւորութիւնների կրճատման գործընթացը, եթէ համաձայնագրի միւս կողմերը չկատարեն իրենց պարտաւորութիւնները: