Հա

Քաղաքական

09/11/2019 - 14:50

«ECO-ի ներտարածաշրջանային կանոնակարգերը պէտք է գործնականացւեն». Զարիֆ

Իրանի համար յատուկ նշանակութիւն ունեն ECO-ի ներտարածաշրջանային առեւտրային կանոնակարգերը, որոնք օր առաջ պէտք է գործնականացւեն, որպէսզի ձեռնարկատէրերն ամբողջովին ներգրաււեն տարածաշրջանի համապարփակ զարգացման գործընթացին:

«alikonline.ir» - Իրանի համար յատուկ նշանակութիւն ունեն ECO-ի ներտարածաշրջանային առեւտրային կանոնակարգերը, որոնք օր առաջ պէտք է գործնականացւեն, որպէսզի ձեռնարկատէրերն ամբողջովին ներգրաււեն տարածաշրջանի համապարփակ զարգացման գործընթացին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին Անթալիայում մեկնարկած Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ECO) անդամ երկրների ԱԳ նախարարների 24-րդ համագումարի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ մեր տարածաշրջանում կոնւերգեցիայի եւ տնտեսական համախմբման համար կազմակերպութեան հնարաւորութիւնները դեռեւս մնում են անկատար, Զարիֆն ասել է. «Մեր օրակարգային առաջնահերթութիւնը պէտք է լինի ECO-ի համախմբման իրականացումը՝ կայունութեան եւ խաղաղութեան խթանմանը զուգընթաց, յանուն տարածաշրջանի ժողովրդների բարեկեցութեան»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։