Հա

Քաղաքական

09/11/2019 - 15:00

«ԱՄՆ-ի կողմից կոալիցիաների ձեւաւորման փորձերը միշտ էլ յանգեցրել է անկայունութեան». ԱԳՆ խօսնակ

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Պարսից ծոցում ծովագնացութեան անվտանգութեան ապահովելու նպատակով կոալիցիայի կազմելու լուրերին:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Պարսից ծոցում ծովագնացութեան անվտանգութեան ապահովելու նպատակով կոալիցիայի կազմելու լուրերին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նա յստակեցրել է որ պատմութիւնը բազմիցս վկայում է, որ ԱՄՆ-ի՝ կոալիցիոն համաձայնագրերի հաստատման փորձերի կեղծ օրակարգի մասին, որոնք իրենց բնոյթով, երբեք էլ չեն նպաստել անվտանգութիւն ապահովմանը, այլ, ինքնին, վերածւել են անապահովութեան եւ էսկալացիայի հրահրման սպառնալիքի նոր առիթների:

Մուսաւին նկատել է, որ ԱՄՆ-ն այդ գործողութիւնների անւան տակ ցանկանում է շահարկել այլ երկրների կողմից իրեն տրւող լեգիտիմութիւնը, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է այդ երկրի նկատմամբ համաշխարհային բացարձակ անվստահութեան մասին:

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը տարածաշրջանային երկրներին կոչ է արել հէնց տարածաշրջանի ներուժն օգտագործել՝ յանուն Մերձաւոր Արեւելքում բազմակողմանի խաղաղութեան հաստատման:

«Իրանը Պարսից ծոցի տարածաշրջանում ամենամեծ երկարութեամբ ափամերձ սահմանագիծն ունի»,- նկատել է Մուսաւին՝ յաւելելով, որ Թեհրանը ամենայն հզօրութեամբ կը շարունակի ապահովել այդ տարածքում իր երկրի տնտեսութեան եւ անվտանգութեան շահերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։