Հա

Քաղաքական

10/11/2019 - 08:40

Լարիջանին չի մասնակցի խորհրդարանական ընտրութիւններին

Իսլ. խորհրադարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին չի մասնակցի առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին:

«alikonline.ir» - Իսլ. խորհրադարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին չի մասնակցի առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին:

ԻԼՆԱ լրատւական գործակալութիւնը եւ «Աֆթաբ» կայքը տեղեկացրել են, որ խորհրդարանի նախագահը մտադիր չէ իր թեկնածութիւնն առաջադրել առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում:

«Մինչ այժմ ողջ կարողութիւնս ներդրել եմ երկրի համար»,- իր որոշումն այսպէս է բացատրել դոկտ. Լարիջանին:

Քաղաքական շրջանակներում, սակայն, նշում են, որ Լարիջանիի չառաջադրւելն առաջիկայ ընտրութիւններում կարող է պայմանաւորւած լինել այլ պատճառներով, ներառեալ այն, որ Ղոմ նահանգի պահպանողականների համակարգող խորհուրդը նախօրէին հրապարակել է ընտրութիւնների իր վերջնական ցուցակը, որում չի ներառել խորհրդարանի գործող նախագահին:

Յիշեցնենք, որ նախորդ երեք շրջաններում դոկտ. Լարիջանին ընտրւել էր Ղոմ քաղաքից:

Նշենք, որ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները կայանալու են 2020 թւականի փետրւարի 21-ին, իսկ պատգամաւորութեան թեկնածուների արձանագրութիւնը սկսւելու է դեկտեմբերի 1-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։