Հա

Քաղաքական

12/11/2019 - 09:00

«Գործակալութեան զեկոյցը չպէտք է չափազանցւի քաղաքական նպատակներով». Ղարիբ Աբադի

ՄԱԳԱՏԷ-ն դեռեւս կարող է ստուգել Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների ինչպէս կատարման, այնպէս էլ դրանց մի մասի կասեցումը՝ չնայած կողմերի իրաւունքների եւ պարտականութիւնների միջեւ հաւասարակշռութեան հաստատելուն ուղղւած պարտաւորութիւնների կրճատմանը: Այս մասին յայտարարել է Վիեննայում հաստատւած միջազգային կազմակերպութիւնների մօտ Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին. հաղորդում է ԻՍՆԱ-ն: 

«alikonline.ir» - ՄԱԳԱՏԷ-ն դեռեւս կարող է ստուգել Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների ինչպէս կատարման, այնպէս էլ դրանց մի մասի կասեցումը՝ չնայած կողմերի իրաւունքների եւ պարտականութիւնների միջեւ հաւասարակշռութեան հաստատելուն ուղղւած պարտաւորութիւնների կրճատմանը: Այս մասին յայտարարել է Վիեննայում հաստատւած միջազգային կազմակերպութիւնների մօտ Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին. հաղորդում է ԻՍՆԱ-ն: 

Ղարիբ Աբադին ի պատասխան Իրանում որոշակի վայրի մասին Գործակալութեան յայտարարութեանն ասել է. «Ի սկզբանէ, եւ հէնց այն պահից, երբ Գործակալութիւնը տեղեկացրեց, որ որոշակի հարցեր ունի որոշակի վայրի վերաբերեալ, Իրանը համաձայնեց կառուցողական փոխգործակցութեան մէջ մտնել Գործակալութեան հետ՝ իրավիճակը պարզաբանելու եւ դրան առնչւող հարցերը լուծելու համար: Հետագայում Իրանը ցուցաբերել է առաւելագոյն համագործակցութիւն եւ թափանցիկութիւն՝ ապահովելով Գործակալութեան մուտքն անհրաժեշտ վայրեր: Ինչպէս տարբեր առիթներով ընդգծել են ՄԱԳԱՏԷ-ի պաշտօնեաները, այս հարցի վերաբերեալ Գործակալութեան եւ Իրանի միջեւ փոխգործակցութիւնը շարունակւում է: Հետեւաբար, կանխակալ եւ վաղաժամ գնահատական տալու ցանկացած փորձ, այս հարցը բացառապէս քաղաքական նպատակներով օգտագործելու նպատակ է հետապնդում»:

«Նման հարցերը սովորական են գործակալութեան եւ անդամ պետութիւնների միջեւ փոխյարաբերութիւններում, եւ քանի դեռ կողմերը գործակցում են դրանց կարգաւորման համար, դրանք չպէտք է չարաշահւեն եւ չափազանցւեն քաղաքական նպատակներով»,- եզրափակել է դիւանագէտը:

Յարակից լուրեր

  • «Միջուկային գործարքը պէտք է գոյատեւի». Ժոզէֆ Բորէլ
    «Միջուկային գործարքը պէտք է գոյատեւի». Ժոզէֆ Բորէլ

    ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով նոր յանձնակատար Ժոզէֆ Բորէլը կարեւորել է Միջուկային համապարփակ համաձայանագրի գոյատեւումն ապահովելու համար բոլոր ջանքերը գործադրելու անհրաժեշտութիւնը, եւ Իրանին կոչ է արել այդ նպատակով անել հնարաւոր ամէն ինչ:

  • Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ համագործակցութեան նոր նախագծեր են հաստատւել
    Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ համագործակցութեան նոր նախագծեր են հաստատւել

    Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագաւառում, համագործակցութեան զարգացման շրջանակում, Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ համատեղ իրականացւող մի քանի նոր նախագծեր են հաստատւել:

  • «Մենք օգտագործում ենք Միջուկային գործարքի փոխհատուցման միջոցները». Զարիֆ
    «Մենք օգտագործում ենք Միջուկային գործարքի փոխհատուցման միջոցները». Զարիֆ

    Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը իր թւիթերեան էջում արձագանքել է Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման 4-րդ փուլի մասին Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների, եւ ԵՄ  արտաքին քաղաքականութեան ղեկավարի համատեղ յայտարարութեանը:

  • «Իրանի սպառազինութեան էմբարգոն կը հանւի յաջորդ տարի». Նախագահը՝ Ռաֆսանջանում
    «Իրանի սպառազինութեան էմբարգոն կը հանւի յաջորդ տարի». Նախագահը՝ Ռաֆսանջանում

    Միջուկային համապարփակ համաձայնագրի շարունակութեան դէպքում, Իրանի սպառազինութեան էմբարգոն կը հանւի յաջորդ տարի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին Ռաֆսանջանում, ժողովրդական հանդիպման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

  • «Իրանը գործում է Միջուկային գործարքի շրջանակում». Սալեհի
    «Իրանը գործում է Միջուկային գործարքի շրջանակում». Սալեհի

    Անդրադռնալով Միջուկային համապարփակ համաձայնագրով իր ստանձնած պարտաւորութիւնների կրճատմանն ուղղւած Իրանի չորրորդ քայլին, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալի Աքբար Սալեհին նշել է, որ Իրանը գործում է գործարքի շրջանակում, եւ նրա ձեռնարկած բոլոր գործողութիւնները համապատասխանում են համաձայնագրի 26-րդ կէտի պահանջներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։