Հա

Քաղաքական

12/11/2019 - 11:30

«Մենք օգտագործում ենք Միջուկային գործարքի փոխհատուցման միջոցները». Զարիֆ

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը իր թւիթերեան էջում արձագանքել է Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման 4-րդ փուլի մասին Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների, եւ ԵՄ  արտաքին քաղաքականութեան ղեկավարի համատեղ յայտարարութեանը:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը իր թւիթերեան էջում արձագանքել է Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների կրճատման 4-րդ փուլի մասին Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների, եւ ԵՄ  արտաքին քաղաքականութեան ղեկավարի համատեղ յայտարարութեանը:

ԱԳ նախարարը խօսքն ուղղելով ԵՄ-ի իր գործընկերներին մէջբերել է յայտարարութեան այն հատւածը որտեղ ասւած է, թէ իբր ԵՄ-ն լիարժէք իրականացնում է Միջուկային գործարքը, այդ կապակցութեամբ՝ նա յստակեցրել է. «Դո՞ւք, իրօ՞ք»:

«Ընդհանրապէս, ԵՄ-ն անցած 18 ամիսների ընթացքում Միջուկային գործարքի կոնկրետ ո՞ր կէտն է գործադրել, ինձ ներկայացրէք դրանցից միայն մէկ օրինակ»,- գրել է Զարիֆը:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն իր թւիթում ներկայացրել է 2018 թւականի նոյեմբերի 6-ին Միջուկային գործարքի կողմերին յղւած նամակը, ըստ որի՝ Իրանը գործադրում է Միջուկային համապարփակ համաձայնագրի 36-րդ յօդւածում սահմանւած կողմերի կողմից պարտաւորութիւնների չիրականացմանը անհրաժեշտ փոխհատուցում ապահովող կէտը:

ԱԳ նախարարի հաւաստիացմամբ՝ մինչ Միջուկային համաձայնագրի միւս կողմերը զբաղւած էին պայմանագրի իրականացման գործընթացը յետաձգելով, Իրանը գործադրեց համաձայնագրի շրջանակում վէճերի լուծման այդ մեխանիզմը:

Յիշեցնենք, որ Եւրոմիութիւնը գտնում է, որ Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների հերթական կրճատումները հարցականի տակ է դնում այդ գործարքը: Այդ մասին նոյեմբերի 5-ին Բրիւսէլում յայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայութեան պաշտօնական ներկայացուցիչ Մայա Կոսանչիչը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։