Հա

Քաղաքական

13/11/2019 - 11:20

«Իրանն օգտագործում է իր ողջ ներուժը տարածաշրջանում երկխօսութեան մթնոլորտ ստեղծելու համար». ԱԳՆ խօսնակ

Թեհրանը՝ տարածաշրջանում լարւածութեան նւազեցման եւ կոնֆլիկտների յաղթահարման միակ լուծումը համարում է քաղաքական կառուցողական երկխօսութեան իրականացումը, որի ապահովման համար իր ամբողջ ներուժով աշխատում է:

«alikonline.ir» - Թեհրանը՝ տարածաշրջանում լարւածութեան նւազեցման եւ կոնֆլիկտների յաղթահարման միակ լուծումը համարում է քաղաքական կառուցողական երկխօսութեան իրականացումը, որի ապահովման համար իր ամբողջ ներուժով աշխատում է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին լրագրողների հետ զրոյցի ժամանակ յայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

Մուսաւին անդրադառնալով Արաբական Միացեալ Էմիրութիւնների պաշտօնեաներից մէկի այն դիտարկմանը, թէ ԱՄԷ-ն տարածաշրջանում կայուն երկխօսութեան իրականացման եւ ոչ թէ էսկալացիայի հրահրման նպատակ է հետապնդում, նշել է, որ Իրանի կողմից ներկայացւած «Պարսից ծոցում խաղաղութեան նախագիծը», նաեւ տարածաշրջանային երկխօսութեան իրականացման համակարգի ձեւաւորման ջանքերը փաստում են Թեհրանի մօտ խաղաղութեան ձգտումների մասին:

Ըստ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան խօսնակի՝ Պարսից ծոցում խաղաղութեան նախագիծը առանցքային նշանակութիւն ունի տարածաշրջանային տարբեր խաղացողների անվտանգութեան ապահովման, ուժի կիրառման բացառման եւ սպառնալիքների կանխարգելման, ճգնաժամերի խաղաղ հանգուցալուծման, երկրների ինքնիշխանութեան եւ ներքին գործերին չմիջամտելու անհրաժեշտութեան ապահովման տեսանկիւնից:

Մուսաւին կարծում է, որ տեսակէտների տարբերութիւնը յարգելուն զուգահեռ, Իրանի առաջադրած նախագիծը կապահովի բոլոր երկրների շահերը: ԱԳՆ խօսնակը միեւնոյն ժամանակ յոյս է յայտնել, որ ծրագրին տարածաշրջանի երկրների միացումը կը նպաստի տարածաշրջանային կայուն երկխօսութեան իրականացմանը եւ կոնֆլիկտների խաղաղ հանգուցալուծմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։