Հա

Քաղաքական

13/11/2019 - 13:40

«Պատժամիջոցները ազդեցութիւն չեն ունեցել երկրի զինւած ուժերի գործունէութեան եւ կամքի վրայ». ՊՆ

Իրանի դէմ կիրառւած պատժամիջոցները ազդեցութիւն չեն ունեցել երկրի զինւած ուժերի գործունէութեան եւ կամքի վրայ: Այս մասին այսօր, լրագրողների հետ զրոյցում յայտնել է Իրանի պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին:

«alikonline.ir» - Իրանի դէմ կիրառւած պատժամիջոցները ազդեցութիւն չեն ունեցել երկրի զինւած ուժերի գործունէութեան եւ կամքի վրայ: Այս մասին այսօր, լրագրողների հետ զրոյցում յայտնել է Իրանի պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Պաշտպանութեան նախարարը անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից հերթական պատժամիջոցների սահմանմանը նկատել է, որ ինչպէս միշտ ԱՄՆ-ի պատժամիջոցների թիրախում երկրի ուժային համակարգն է, սակայն, նրա համոզմամբ՝ այդ պատժամիջոցները որեւէ ազդեցութիւն չեն ունենայ:

Հաթամիի հաւաստիացմամբ՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկւած անձինք երկրի ուժային կառոյցների մօտ դիտարկւում են որպէս հերոսներ, որոնք քաջութեամբ պայքարում են Իրանի դէմ իրականացւող սադրանքների յաղթահարման ուղղութեամբ:

«Բոլոր նրանք ովքեր ենթարկւել են պատժամիջոցների Իրանի ժողովրդի եւ ուժային կառոյցների հպարտութիւնն են»,- ասել է գեներալ Հաթամին՝ միեւնոյն ժամանակ ընդգծելով, որ երկրի պաշտպանութեան համակարգը ծաւալում է տեղական եւ ինքնաբաւ գործունէութիւն, ինչն ապահովում է կառոյցի անկախ, տեղական ուժերի վրայ յենւած, ինքնակառավարւող գործունէութիւնը, հետեւաբար, դրա դէմ իրականացւող պատժամիջոցների չէզոքացումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։