Հա

Քաղաքական

14/11/2019 - 12:30

«Թշնամուն բարեկամ համարելը ռազմավարական սխալ է». Հանրապետութեան նախագահ

Թեհրանում, այսօր՝ նոյեմբերի 14-ին իր աշխատանքներն է մեկնարկել Իսլամական միասնութեան 33-րդ համաժողովը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«alikonline.ir» - Թեհրանում, այսօր՝ նոյեմբերի 14-ին իր աշխատանքներն է մեկնարկել Իսլամական միասնութեան 33-րդ համաժողովը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Համաժողովի բացմանը ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, որն անդրադառնալով տարածաշրջանային հիմնահարցերին ասել է. «Տարածաշրջանի խնդիրները պէտք է լուծեն տարածաշրջանի ժողովրդներն ու երկրները: Օտարները չեն կարող լուծել խնդիրները, նրանք միշտ եղել են խնդրայարոյց»:

Նախագահը Աֆղանստանի, Իրաքի եւ Եմէնի ժողովրդների սպանդը, եւ իսլամական երկրներում տեղի ունեցած պառակտումները համարել է տարածաշրջանում ԱՄՆ սադրանքների արդիւնք՝ նշելով. «Նրանք, ովքեր ԱՄՆ-ին ներկայացնում են որպէս խնդիրների լուծում, թող ցոյց տան մեզ, թէ անցեալում ԱՄՆ-ն ո՞ր երկրի կամ տարածաշրջանի ժողովրդին է ծառայել, եւ Մերձաւոր Արեւենքում ո՞ր ռազմական յեղաշրջումը, պատերազմը կամ պառակտումն են եղել, որոնց ակունքում կանգնած չեն եղել ԱՄՆ-ը եւ սիոնիստական վարչակազմը»:

«Առաջին կասկածը, որ պէտք է փարատաւի նոր սերնդի մօտ, դա այն է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանի եւ իսլամական աշխարհի բարեկամը չէ, եւ երկրորդը, պէտք է հաւատանք, որ տարածաշրջանի խնդիրները պէտք է լուծեն տարածաշրջանի ժողովրդներն ու երկրները: Օտարները չեն կարող լուծել խնդիրները, նրանք միշտ եղել են խնդրայարոյց»,- ասել է նախագահը՝ յստակեցնելով, որ նպատակը ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտութիւն հրահրելը չէ, այլ, այն որ, բոլորը գիտակցեն, թէ թշնամուն բարեկամ համարելը ռազմավարական սխալ է:

«Իսլամական աշխարհում ռազմավարական սխալ է տեղի ունենում, ոմանք Իսրայէլին համարում են իրենց բարեկամը: Ցաւալի է, որ որոշ իսլամական երկրներ թշնամուն դիմակայելու փոխարէն, Իսրայէլին իրենց բարեկամն են համարում եւ, նոյնիսկ, օգտագործում են Իսրայէլի հետախուզութեան հնարաւորութիւններն իսլամական ժողովրդների եւ դիմադրութեան շարժման դէմ»,- եզրափակել է նախագահը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։