ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների դիմակայման առանցքային միջոցը կենսական նշանակութեան ամենատարբեր ոլորտների, մասնաւորապէս՝ պաշտպանութեան ինստիտուտների զարգացման ապահովումն է:
«alikonline.ir» - ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների դիմակայման առանցքային միջոցը կենսական նշանակութեան ամենատարբեր ոլորտների, մասնաւորապէս՝ պաշտպանութեան ինստիտուտների զարգացման ապահովումն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, պաշտպանութեան ոլորտի պատժամիջոցների դիմակայման խորագրով մասնագիտական նիստի ժամանակ նշել է Իրանի պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Թշնամին թիրախաւորել է մեր գոյութիւնը, իսկ Իսլամական Իրանը թիրախաւորելուց բացի ցանկանում ոչչացնել նաեւ մեզ»,- յստակեցրել է գեներալ Հաթամին:
Նա, միեւնոյն ժամանակ, կարեւորել է պատժամիջոցների դիմանակայման գործում, այդ թեմայով մասնագիտական նիստերի անցկացումը:
Գեներալի կարծիքով, անցկացւող նիստի ժամանակ անհրաժեշտ է գեներացնել ուժերերը եւ գործակցել բազմակողմ սինեգրիայի ապահովման ուղղութեամբ:
Գեներալ Հաթամիի խօսքով՝ թշնամին եւ նրա դաշնակիցներն Իրանի ամենատարբեր ոլորտների վերաբերեալ, այդ թւում՝ մշակութային, քաղաքակական, տնտեսական ծրագերի, մասնաւորապէս՝ համակարգին առնչւող գաղտնի ինֆորմացիայի կորզման նպատակով դիւերսիոն ներթափանցման գործողութիւններ են իրականացնում:
Հէնց այդ պատճառով էլ ՊՆ-ի կարծիքով՝ պատերազմների եւ հակամարտութիւնների պայմաններում ինֆորմացիան համարւում է առաւելութիւն եւ յաղթաթուղթ:
Գեներալ Հաթամին թշնամիների դիմակայման գործընթացում առանցքային է համարել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի հեռանկարային խորհուրդներն ու ցուցմունքները, դիմադրողականութեան եւ ազգային միասնականութեան ձեւաւորման շուրջ արւած յորդորները, որոնք էլ նրա խօսքով՝ ձախողման են մատնել թշնամու տարբեր հանգրւաններում իրականացրած հակաիրանական գործողութիւնները:
Գեներալ Հաթամի համոզմամբ, թշնամին իրանցու էութեան դէմ գործողութիւնների իրականացման հարցում երբեք չի վարանի: