Իրանում վերջին անկարգութիւնների եւ վանդալիզմի միջադէպերը դապատարտելու եւ Իրանի Իսլ. յեղափոխութեան համակարգին զօրակցութիւն յայտնելու նպատակով՝ այսօր նոյեմբերի 25-ին Թեհրանում բազմահազարանոց ժողովրդական ցոյց է անցկացւում:
«alikonline.ir» - Իրանում վերջին անկարգութիւնների եւ վանդալիզմի միջադէպերը դապատարտելու եւ Իրանի Իսլ. յեղափոխութեան համակարգին զօրակցութիւն յայտնելու նպատակով՝ այսօր նոյեմբերի 25-ին Թեհրանում բազմահազարանոց ժողովրդական ցոյց է անցկացւում: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Այսպիսով՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան քաղաքացիներն իրենց բողոքը կարտայայտեն երկրում պառակտում մտցնել ցանկացող օտար երկրացի ուժերին, մասնաւորապէս ԱՄՆ իշխանութիւններին, ովքեր մեղադրւում են անկարգութիւնների, խափանարար գործողութիւնների եւ վանդալիզմի կազմակերպման եւ իրականացման հարցում:
Դէպի Թեհրանի Էնղելաբ հրապարակ շարժւող բազմահազարանոց ժողովրդական ցոյցը մեկնարկել է այսօր առաւօտեան մայրաքաղաքի չորս տարբեր ուղղութիւններից:
Բողոքի ակցիայի աւարտին նախատեսւած է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հրամանատար գեներալ Սալամիի ելոյթը: