Հա

Քաղաքական

27/11/2019 - 08:40

«Իրանը հաւատում է հզօր հարեւանների քաղաքականութեանը». Զարիֆ

Իրանը հաւատում է հզօր հարեւանների քաղաքականութեանը, եւ ամէն ինչ անում է դրա իրագործման համար: Այս մասին երէկ՝ Տնտեսական համագործակցութիւնների կազմակերպութեան (ECO) օրւայ առիթով կազմակերպւած միջոցառման ընթացքում յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir»- Իրանը հաւատում է հզօր հարեւանների քաղաքականութեանը, եւ ամէն ինչ անում է դրա իրագործման համար: Այս մասին երէկ՝ Տնտեսական համագործակցութիւնների կազմակերպութեան (ECO) օրւայ առիթով կազմակերպւած միջոցառման ընթացքում յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

«Իրանը հաւատում է հզօր հարեւանների քաղաքականութեանը: Մենք կարծում ենք, որ ունենալով հզօր հարեւաններ, կը կարողանանք աւելի հեշտութեամբ հասնել մեր նպատակներին, քան, եթէ ցանկանանք միայնակ իրագործել դրանք»,- ասել է ԱԳՆ ղեկավարը: 

Խօսելով Տնտեսական համագործակցութիւնների կազմակերպութեան դերի եւ նշանակութեան մասին, Զարիֆը նշել է. «ECO-ն շատ յատուկ տարածաշրջանում երկրների հաւաքականութիւն է, որը համագործակցութիւն է ենթադրում՝ այս զգայուն տարածաշրջանում բոլոր անդամ երկրների անվտանգութեան բարձրացման համար»:

Կարեւորելով տարածաշրջանային համագործակցութեան անհրաժեշտութիւնը, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է. «Իմ կարծիքով, մենք պէտք է վերահաստատենք մեր յանձնառութիւնը՝ համագործակցելու ECO-ի անդամակցութեան շրջանակներում, ինչպէս նաեւ՝ ԷԿՕ-ի եւ տարածաշրջանային այլ կազմակերպութիւնների միջեւ: Իրանը շահագրգռւած է ԷԿՕ-ի իր գործընկերների հետ յարաբերութիւնների նմանը ձեւաւորել նաեւ իր Պրսից ծոցի գործընկերների հետ»: 

Անդրադառնալով Իրանի՝ տարածաշրջանային խաղաղութեան նախագծին, Զարիֆը նշել է, որ դա երկարամեայ նախագիծ է, որն առաջին անգամ ներկայացւել է 1985 թւականին՝ Իրան-Իրաք պատերազմի ամենաթէժ պահին, իսկ վերջերս էլ նախագահ Ռոհանին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում ներկայացրել է «Յոյս» կամ «Հորմոզի խաղաղութեան նախագիծ»-ը: «Սա է մեր քաղաքականութեան հիմքը, որը հիմնւած է բարիդրացիութեան, միջազգային իրաւունքի յարգանքի եւ փոխադարձ յարգանքի ու հետաքրքրութեան վրայ»,- ընդգծել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։