Հա

Քաղաքական

27/11/2019 - 12:30

«Ատրպատական այցի գլխաւոր նպատակը երկրաշարժի աղէտից տուժածներին տեսակցելն է». Հանրապետութեան նախագահ

Երկրաշարժից տուժած հայրենակիցների դժւարութիւնները մեր բոլորիս դժւարութիւնն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, երկրաշարժից տուժած, Միանէի Դասթջերդ գիւղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Երկրաշարժից տուժած հայրենակիցների դժւարութիւնները մեր բոլորիս դժւարութիւնն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, երկրաշարժից տուժած, Միանէի Դասթջերդ գիւղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նախագահը գիւղի բնակիչներին վստահեցրել է, որ իր գլխաւորած կառավարութիւնը մինչեւ պաշտօնավարման վերջը կը շարունակի աջակցել երկրաշարժից տուժածներին:

Նա Արեւելեան Ատրպատականի նահանգապաետին յանձնարարել է երկաշարժի աւերումների վերացման համար համապատասխան արագ եւ արդիւնաւէտ քայլեր իրականացնել:

Հանրապետութեան նախագահը նաեւ այցելել է երկրաշարժից տուժած հայրենակիցների կացարաններ եւ իր զօրակցութիւնն է յայտնել նրանց:

Յիշեցնենք, որ այսօր նոյեմբերի 27-ին՝ դոկտ. Հասան Ռոհանին Թաւրիզի Շահիդ Մադանի միջազգային օդանաւայականում նշել էր, որ Արեւելեան Ատրպատական այցի գլխաւոր նպատակը Միանէի եւ Սարաբի երկրաշարժից տուժած հայրենակիցներին տեսակցելն ու աջակցելն է:

Ըստ Հանրապետութեան նախագահի՝ Արեւելեան Ատրպատական աշխատանքային այցի օրակարգում երկրաշարժի աղէտի գօտու հետեւանքների վերացման աշխատանքներին հետեւելը, նաեւ Միանէ քաղաքի եւ Բոսթան Աբադի առանցքային նշականութեան երկաթուղու նախագծի շահագործումն է:

Նա անդրադառնալով այցի միւս նպատակներին, թւարկել է նախորդ այցերի ժամանակ կայացած համապատասխան պայմանաւորւածութիւնների եւ նախագծերի իրականացման գործընացին հետեւելը, եւ մի քանի այլ շինարարական նախագծերի աշխատանքների մեկնարկը:

Յիշեցնենք նաեւ, որ Հանրապետութեան նախագահին ընկերակցում են մի քանի նախարարներ, որոնք կը մասնակցեն շինարարական եւ առողջապահական նախագծերի շահագործման յանձնման արարողութիւններին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։