Ազգային անվտանգութեան նախարարութեան աշխատակիցները ձերբակալել են օտարերկրեայ յատուկ ծառայութիւնների հետ կապ ունեցող տարրերի: Այս մասին յայտնել է նախարարութեան հակահետախուզութեան վարչութեան պետը:
«alikonline.ir» - Ազգային անվտանգութեան նախարարութեան աշխատակիցները ձերբակալել են օտարերկրեայ յատուկ ծառայութիւնների հետ կապ ունեցող տարրերի: Այս մասին յայտնել է նախարարութեան հակահետախուզութեան վարչութեան պետը. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:
«Յիշեալ տարրերը, որոնք հաւաքագրւել էին ԱՄՆ յատուկ ծառայութիւնների կողմից, եւ նրանց ֆինանսաւորմամբ, քաղաքացի-լրագրող քողի ներքոյ, տարբեր երկրներում, ինֆորմացիա հաւաքելու յատուկ դասընթացներ էին անցել, վաղուց գտնւում էին նախարարութեան տեսադաշտում: Վերջին անկարգութիւնների ժամանակ, պարզւեց, որ նրանք հրահանգներ են ստացել անկարգութիւններին մասնակցելու, եւ ճշգրիտ զեկոյցներ, մասնաւորապէս՝ տեսագրութիւններ եւ լուսանկարներ պատրաստելու համար»,- նշել է նա՝ յաւելելով, որ յիշեալներից 6-ը ձերբակալւել են անկարգութիւնների ժամանակ, իսկ 2-ը՝ երկրից հեռանալու փորձի պահին:
Պաշտօնեան տեղեկացրել է, որ յիշեալ տարրերի հետ կապ ունեցող այլ անձինք շարունակում են մնալ նախարարութեան աշխատակիցների տեսադաշտում, եւ երկրի ազգային անվտանգութեանը վտանգող որեւէ գործողութեան դէպքում կը ձերբակալւեն: