Հա

Քաղաքական

30/11/2019 - 13:10

«ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարքից դուրս գալու պատճառած տնտեսական շոկային իրավիճակը թուլացել է». ԱԳՆ տեղակալ

Իրանը բարձր մակարդակի, ընդլայնւող յարաբերութիւններ ունի Չինաստանի հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Պեկինի օդանաւակայանում ասել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին՝ յաւելելով, որ ԱՄՆ-ի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու պատճառած տնտեսական շոկային իրավիճակը թուլացել է, եւ Իրանն իր տնտեսական գործընկերների, մասնաւորապէս՝ Չինաստանի հետ յարաբերութիւնների նոր մեխանիզմներ է մշակել:

«alikonline.ir» - Իրանը բարձր մակարդակի, ընդլայնւող յարաբերութիւններ ունի Չինաստանի հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Պեկինի օդանաւակայանում ասել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին՝ յաւելելով, որ ԱՄՆ-ի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու պատճառած տնտեսական շոկային իրավիճակը թուլացել է, եւ Իրանն իր տնտեսական գործընկերների, մասնաւորապէս՝ Չինաստանի հետ յարաբերութիւնների նոր մեխանիզմներ է մշակել. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Նոր մեխանիզմներ են մշակւել, եւ վերականգնւում է տնտեսական կայուն իրավիճակը Չինաստանի հետ յարաբերութիւններում, բայց անհրաժեշտ է վերացնել խոչընդոտները եւ նոր մակարդակի բարձրացնել երկու երկրների միջեւ տնտեսական յարաբերութիւնները»,- ասել է Արաղչին:

Արաղչին, որը Չինաստան է մեկնել իր գործընկերոջ հետ քննարկելու Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած իրադարձութիւնները, նշել է, որ Միջուկային գործարքի կայացումից յետոյ, Իրանը մշտապէս նման խորհրդակցական հանդիպումներ է անցկացրել իր չինացի եւ ռուս բարեկամների հետ, եւ այս այցն էլ հէնց այդ շարքից է:

«Իրանի կողմից իր ստանձնած պարտաւորութիւնների կրճատման գործընթացի մեկնարկից յետոյ, Համաձայնագիրը յայտնւել է այնպիսի վիճակում, որը ենթադրում է յաւելեալ՝ լուրջ խորհրդակցութիւններ մեր գործընկերների հետ»,- ասել է ԱԳՆ տեղակալը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։