Հա

Քաղաքական

01/12/2019 - 14:20

«Խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններին մասնակցելու որեւէ ծրագիր չունեմ». Լարիջանի

Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին առաջիկայ խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններին մասնակցելու որեւէ ծրագիր չունի: Այս մասին նա յայտարարել է այսօր՝ դեկտեմբերի 1-ին, իրանցի եւ արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին առաջիկայ խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններին մասնակցելու որեւէ ծրագիր չունի: Այս մասին նա յայտարարել է այսօր՝ դեկտեմբերի 1-ին, իրանցի եւ արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով 11-րդ խորհրդարանական եւ 13-րդ նախագահական ընտրութիւններին իր մասնակցութեանը, դոկտ. Լարիջանին նշել է, որ մտադիր չէ մասնակցելու առաջիկայ ընտրութիւններին:

«Թոյլ տւէք յստակեցնեմ. 1400 թւականի նախագահական ընտրութիւնների հետ կապւած որեւէ ծրագիր չունեմ»,- ասել է նա՝ յաւելելով, որ մտադիր չէ մասնակցելու նաեւ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին:

«Իրականում, ես մտադիր չէի մասնակցել նաեւ 10-րդ նստաշրջանի խորհրդարանական ընտրութիւններին: Ես 12 տարի պատիւ եմ ունեցել Ղոմի քաղաքացիներին ներկայացնելու խորհրդրանաում: Այն օրերին էլ մեծերից շատերն ինձ հետ կապւեցին, եւ համոզեցին ինձ մասնակցելու ընտրութիւններին: Այսօր էլ կրկին նման կերպ են վարւում, եւ ես էլ փորձել եմ համոզել նրանց, որ այս ասպարէզում 12 տարի ներկայութիւնը բաւարար է: Ուստի, սա պահի ազդեցութեան տակ կայացած որոշում չէ, եւ ես երկար եմ մտածել այդ մասին»,- ասել է խորհրդարանի գործող նախագահը՝ նշելով, որ իրեն չի թւում, թէ իրենից յետոյ որեւէ բաց է առաջանալու, եւ հէնց հիմա էլ կան պատգամաւորներ, որոնք լաւագոյնս կարող են կատարել խորհրդարանի նախագահի պարտականութիւնները:

«Սա չի նշանակում, որ ես թոշակի եմ անցնելու: Ես կը կատարեմ ինձ վստահւած ցանկացած յանձնարարութիւն: Այս 40 տարիների ընտացքում, մենք գործել ենք՝ ելնելով մեր գաղափարներից, այդպէս է եղել պատերազմի ժամանակ եւ դրանից յետոյ»,- յստակեցրել է դոկտ. Լարիջանին՝ յաւելելով. «Յուսով եմ, թէ՛ իմ հակառակորդները, եւ թէ՛ աջակիցները միշտ ուրախ կը լինեն, ես ժլատ չեմ: Ես այս համակարգի փոքր մասնիկն եմ, Իսլ. խորհրդարանի անդամ, որը մշտապէս օգտւել է միւս պատգամաւորների ներկայութիւնից»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։