Հա

Քաղաքական

03/12/2019 - 14:10

Հանրապետութեան նախագահ. «Հաշմանդամութիւն ունեցող անձանց համար աշխատելն ու ծառայելը հպարտութիւն է»

Հաշմանդամութիւն ունեցող անձանց համար աշխատելն ու ծառայելը հպարտութեան առիթ է, այս մասին այսօր հաշանդամների միջազգային օրւայ միջոցառմանը մի խումբ հաշմանդամների հետ հանդիպման ժամանակ նշել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Հաշմանդամութիւն ունեցող անձանց համար աշխատելն ու ծառայելը հպարտութեան առիթ է, այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հաշանդամների միջազգային օրւայ միջոցառմանը մի խումբ հաշմանդամների հետ հանդիպման ժամանակ նշել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մենք պատասխանատու ենք համշմանդամների անհատական կարողութիւնների զարգացման, այդ կապակցութեամբ ամենատարբեր առիթների ապահովման, նրանց հասարակական մէջ լիովին ներառման հարցերում»,- նշել է Հանրապետութեան նախագահը:

Դոկտ. Հասան Ռոհանիի խօսքով՝ երկրում հաշմանդամութիւն ունեցող անձանց ընդհանուր թիւը կազմում է հասարակութեան շուրջ 10 տոկոսը, որոնց հետ պէտք է արժանավայել վերաբերւել, քանի որ հաշմանդամները կանգնած են կեանքի աւելի բարդ իրադրութեան առջեւ:

«Հաշմանդամութիւն ունեցող անձանց խնդիրները գտնւում են կառավարութեան ուշադրութեան կենտրոնում»,- վստահեցրել է դոկտ. Ռոհանին յաւելելով որ՝ այդուհանդերձ իր կառավարութեանը չի յաջողւել իրականացնել այդ հարցում նախանշւած բոլոր նպատակները սակայն կառավարութիւնը անում է իր հնարաւորութիւնների սահմաններում ամէն ինչ Իրանում հաշմանդամութիւն ունեցող անձանց կեանքի որակի բարելաւման ուղղութեամբ:

Հանրապետութեան նախագահը անդրադառնալով իր պաշտօնավարման շրջանի  բարդութիւններին թւարկել է՝ ԱՄՆ-ի Միջուկային գործարքից դուրս գալը, երկրի 28 նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղը, երկրաշարժի աղէտը նաեւ նաւթի գների կտրուկ անկման հարցը, որոնց հետեւանքների վերացման համար ըստ երկրի նախագահի՝ կառավարութեանը անհրաժեշտ է եղել լուրջ ջանքերի գործադրում:

Դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով ԱՄՆ-ի միջոցով Իրանի դէմ իրականացւող տնտեսական ահաբեկչութեանը եւ առաւելագոյն ճնշման քաղաքականութեանը նշել է, որ  ճնշումը հասել է հէնց ամերիկացիների խօսքով՝ գագաթնակէտին, այսպիսով նրանք փորձում են ծնկի բերել Իրանի արժանավայել ժողովրդին, այնուամենայնիւ Նախագահ Ռոհանիի համոզմամբ Իրանի ժողովորդի հարցով դա, երբեւէ նրանց չի յաջողւի:

«Իրանի ժողովուրդը այս ընթացքում ամենատարբեր դժւարութիւնների հանդէպ բարձր դիմադրողականութիւն ցուցաբերեց եւ յաղթեց նրանց աճող ճնշմանը»,- յստակեցրել է դոկտ. Ռոհանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։