Հաշմանդամութիւն ունեցող անձանց համար աշխատելն ու ծառայելը հպարտութեան առիթ է, այս մասին այսօր հաշանդամների միջազգային օրւայ միջոցառմանը մի խումբ հաշմանդամների հետ հանդիպման ժամանակ նշել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
«alikonline.ir» - Հաշմանդամութիւն ունեցող անձանց համար աշխատելն ու ծառայելը հպարտութեան առիթ է, այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հաշանդամների միջազգային օրւայ միջոցառմանը մի խումբ հաշմանդամների հետ հանդիպման ժամանակ նշել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Մենք պատասխանատու ենք համշմանդամների անհատական կարողութիւնների զարգացման, այդ կապակցութեամբ ամենատարբեր առիթների ապահովման, նրանց հասարակական մէջ լիովին ներառման հարցերում»,- նշել է Հանրապետութեան նախագահը:
Դոկտ. Հասան Ռոհանիի խօսքով՝ երկրում հաշմանդամութիւն ունեցող անձանց ընդհանուր թիւը կազմում է հասարակութեան շուրջ 10 տոկոսը, որոնց հետ պէտք է արժանավայել վերաբերւել, քանի որ հաշմանդամները կանգնած են կեանքի աւելի բարդ իրադրութեան առջեւ:
«Հաշմանդամութիւն ունեցող անձանց խնդիրները գտնւում են կառավարութեան ուշադրութեան կենտրոնում»,- վստահեցրել է դոկտ. Ռոհանին յաւելելով որ՝ այդուհանդերձ իր կառավարութեանը չի յաջողւել իրականացնել այդ հարցում նախանշւած բոլոր նպատակները սակայն կառավարութիւնը անում է իր հնարաւորութիւնների սահմաններում ամէն ինչ Իրանում հաշմանդամութիւն ունեցող անձանց կեանքի որակի բարելաւման ուղղութեամբ:
Հանրապետութեան նախագահը անդրադառնալով իր պաշտօնավարման շրջանի բարդութիւններին թւարկել է՝ ԱՄՆ-ի Միջուկային գործարքից դուրս գալը, երկրի 28 նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղը, երկրաշարժի աղէտը նաեւ նաւթի գների կտրուկ անկման հարցը, որոնց հետեւանքների վերացման համար ըստ երկրի նախագահի՝ կառավարութեանը անհրաժեշտ է եղել լուրջ ջանքերի գործադրում:
Դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով ԱՄՆ-ի միջոցով Իրանի դէմ իրականացւող տնտեսական ահաբեկչութեանը եւ առաւելագոյն ճնշման քաղաքականութեանը նշել է, որ ճնշումը հասել է հէնց ամերիկացիների խօսքով՝ գագաթնակէտին, այսպիսով նրանք փորձում են ծնկի բերել Իրանի արժանավայել ժողովրդին, այնուամենայնիւ Նախագահ Ռոհանիի համոզմամբ Իրանի ժողովորդի հարցով դա, երբեւէ նրանց չի յաջողւի:
«Իրանի ժողովուրդը այս ընթացքում ամենատարբեր դժւարութիւնների հանդէպ բարձր դիմադրողականութիւն ցուցաբերեց եւ յաղթեց նրանց աճող ճնշմանը»,- յստակեցրել է դոկտ. Ռոհանին: