Հա

Քաղաքական

04/12/2019 - 10:30

Ծովուժի նաւատորմին են միացել «Ալբորզ» ռազմանաւն ու «Ղադիր 945» սուզանաւը

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Բանդար Աբբասում Իրանի ռազմածովային ուժերի նաւատորմին են միացել հիմնական վերանորոգման ենթարկւած եւ արդիականացւած «Ալբորզ» ռազմանաւը, «Ղադիր 945» սուզանաւը, ինչպէս նաեւ՝ 2 նոր արագընթաց գրոհանաւակ:

«alikonline.ir» - Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Բանդար Աբբասում Իրանի ռազմածովային ուժերի նաւատորմին են միացել հիմնական վերանորոգման ենթարկւած եւ արդիականացւած «Ալբորզ» ռազմանաւը, «Ղադիր 945» սուզանաւը, ինչպէս նաեւ՝ 2 նոր արագընթաց գրոհանաւակ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ծովուժի նոր ձեռքբերումների շահագործման յանձնման արարողութեանը ներկայ են եղել Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսէյն Խանզադը, Հորմոզգանի նահանգապետը, եւ ծովուժի բարձրաստիճան հրամանատարութեան ներկայացուցիչները:

48-ամեայ «Ալբորզ» ռազմանաւն ամբողջովին վերանորոգւել եւ արդիկանացւել է իրանցի մասնագէտների միջոցով: Աշխատանքի համար ծախսւել է 45 հազար 250 մարդ/ժամ:

«Ղադիր 945» սուզանաւն էլ ամբողջովին վերանորոգւել եւ արդիկանացւել է, որի արդիւնքում նոր մակարդակի է բարձրացւել դրա ռազմական կարողութիւնները եւ հակառակորդի գործուղութիւնները զսպելու հնարաւորութիւնները:

«Ղադիր 945»-ի վերանորոգման եւ արդիականացման աշխատանքները եւս ամբողջովին իրականցւել է իրանցի մասնագէտների միջոցով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։