Իրանի ժողովուրդը նախորդ շաբաթների ընթացքում, հերթական շառաչուն ապտակը հասցրեց պառակտում մտցնել ցանկացող մեծապետական տէրութիւններին, մասնաւորապէս՝ ԱՄՆ-ին:
«alikonline.ir» - Իրանի ժողովուրդը նախորդ շաբաթների ընթացքում, հերթական շառաչուն ապտակը հասցրեց պառակտում մտցնել ցանկացող մեծապետական տէրութիւններին, մասնաւորապէս՝ ԱՄՆ-ին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, 92 հազար նահատակ բասիջիների մեծարման միջոցառման ժամանակ, յայտարարել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Հոսէյն Սալամին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Ըստ գեներալ Սալամիի՝ իւրաքանչիւր նահատակի նւիրական սխրանքը հպարտութեան առիթ է ե՛ւ երկրի, ե՛ւ իսլամի պատմութեան տարեգրութեան էջերում: Նրա խօսքով՝ հերոս դարձած նահատակները մարմնաւորում են հաւատարմութեան, անձնազոհութեան, դիմադրողականութեան եւ վեհութեան յատկանիշները:
Պահակազօրի հրամանատարի կարծիքով՝ նախորդ շաբաթների ընթացքում իրանցիների կողմից թշնամիներին հասցւած շառաչուն ապտակը գործեց, իբրեւ նրանց ներքին թուլութեան յիշեցման ազդանշան:
Գեներալ Սալամիի հաւաստիացմամբ՝ Իրանում ներքին պառակտում մտցնելու ծրագրերը, տնտեսական պատժամիջոցների եւ առաւելագոյն ճնշման քաղաքականութեան ձախողւած արդիւնքների հետ կապելու նպատակ էր հետապնդում, որը կարդարացնէր Իրանի հարցով իրենց կրած իրար յաջորդող պարտութիւնները: Սակայն, գեներալի խօսքով՝ Իրանի ժողովուրդը մէկ անգամ եւս մարտահրաւէրները առիթի վերածեց, ինչի հարցով էլ մասնագէտ է:
Նա յաւելել է, որ՝ ԱՄՆ-ի ծրագրերն Իրանի հարցով երբեւէ իրատեսական չեն եղել, եւ մշտապէս ձախողման են մատնւել: