Print this page
04/12/2019 - 14:10

«Իրանի ժողովուրդը շառաչուն ապտակ հասցրեց ԱՄՆ-ին». Գեներալ Սալամի

Իրանի ժողովուրդը նախորդ շաբաթների ընթացքում, հերթական շառաչուն ապտակը հասցրեց պառակտում մտցնել ցանկացող մեծապետական տէրութիւններին, մասնաւորապէս՝ ԱՄՆ-ին:

«alikonline.ir» - Իրանի ժողովուրդը նախորդ շաբաթների ընթացքում, հերթական շառաչուն ապտակը հասցրեց պառակտում մտցնել ցանկացող մեծապետական տէրութիւններին, մասնաւորապէս՝ ԱՄՆ-ին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, 92 հազար նահատակ բասիջիների մեծարման միջոցառման ժամանակ, յայտարարել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Հոսէյն Սալամին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ գեներալ Սալամիի՝ իւրաքանչիւր նահատակի նւիրական սխրանքը հպարտութեան առիթ է ե՛ւ երկրի, ե՛ւ իսլամի պատմութեան տարեգրութեան էջերում: Նրա խօսքով՝ հերոս դարձած նահատակները մարմնաւորում են հաւատարմութեան, անձնազոհութեան, դիմադրողականութեան եւ վեհութեան յատկանիշները:

Պահակազօրի հրամանատարի կարծիքով՝ նախորդ շաբաթների ընթացքում իրանցիների կողմից թշնամիներին հասցւած շառաչուն ապտակը գործեց, իբրեւ նրանց ներքին թուլութեան յիշեցման ազդանշան:

Գեներալ Սալամիի հաւաստիացմամբ՝ Իրանում ներքին պառակտում մտցնելու ծրագրերը, տնտեսական պատժամիջոցների եւ առաւելագոյն ճնշման քաղաքականութեան ձախողւած արդիւնքների հետ կապելու նպատակ էր հետապնդում,  որը կարդարացնէր Իրանի հարցով իրենց կրած իրար յաջորդող պարտութիւնները: Սակայն, գեներալի խօսքով՝ Իրանի ժողովուրդը մէկ անգամ եւս մարտահրաւէրները առիթի վերածեց, ինչի հարցով էլ մասնագէտ է:

Նա յաւելել է, որ՝ ԱՄՆ-ի ծրագրերն Իրանի հարցով երբեւէ իրատեսական չեն եղել, եւ մշտապէս ձախողման են մատնւել:

Յարակից լուրեր