Իրանի Իսլ. Հանրապետութեան ներքին գործերի նախարարութեան այսօր դեկտեմբերի 7-ի, հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի խորհրդարանական ընտրութիւններին մասնակցութեան յայտ են ներկայացրել թւով 1935 թեկնածու, որոնցից 1336-ի արձանգրութեան յայտը վերջնական ամփոփւած է:
«alikonline.ir» - Իրանի Իսլ. Հանրապետութեան ներքին գործերի նախարարութեան այսօր դեկտեմբերի 7-ի, հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի խորհրդարանական ընտրութիւններին մասնակցութեան յայտ են ներկայացրել թւով 1935 թեկնածու, որոնցից 1336-ի արձանգրութեան յայտը վերջնական ամփոփւած է:
«Թւով 11408 թեկնածու 7 օրերի ընթացքում իրենց թեկնածութիւնն են առաջադրել դիմելով երկրի ընտրութիւնների ընդհանուր շտաբ, հրամանատարութիւններ, ընտրական շտաբներ ինչպէս նաեւ տարբեր երկրներում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանութիւններ»,- ասւած է յայտարարութեան մէջ:
Յիշեցնենք, որ կիրակի դեկտեմբերի 1-ին մեկնարկած Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի խորհրդարանական ընտրութիւնների արձանագրութիւնը կաւարտւի այսօր՝ դեկտեմբերի 7-ի, երեկոյեան: